այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Ներկայացուցչություններ

ՆերկայացուցչություններՏպիր

Օտարերկրյա ձեռնարկատիրոջ ներկայացուցչությունը իրավաբանական կախվածությամբ, իր ողջ գործունեւթյամբ ստորադասված կազմակերպչական միավոր է, որը հիմնավորվել է միայն գովազդի և առաջմղման նպատակով օտարերկրյա ձեռնարկատիրոջ անունից և ի նպաստ նրան գործելու համար: Գովազդային և առաջմղման գործունեությունը օտարերկրյա գործարարի տնտեսական գործունեության բաղադրիչն է: Ցանկացած այլ գործունեությունն՝ արգելված է:

Ովքեր՞ կարող են արտասահմանյան ձեռնարկության ներկայացուցչություն ստեղծել Լեհաստանում

Օտարերկրյա ձեռնարկատերերը կարող են ստեղծել իրենց ներկայացուցչությունները ԼՀ տարածքում  իրենց  անունից և ի նպաստ իրենց գործելու համար:

Արտասահմանյան ձեռնարկության ներկայացոցչություն ստեղծելու գործընթացը

Արտասահմանյան ձեռնարկության ներկայացոցչություն ստեղծելու համար անհրաժեշտ է գրանցել այն Էկոնոմիկայի Նախարարության օտարերկրյա ձեռնարկատերերի գրանցամատյանում:

Գրանցման հայտն անհրաժեշտ փաստաթղթերի և պետական տուրքի վճարման կտրոնի հետ անհրաժեշտ է ներկայացնել Էկոնոմիկայի Նախարարություն հետևյալ հասցեով՝

Ministerstwo Gospodarki,
Departament Handlu i Usług,
Plac Trzech Krzyży 3/5, 00-507 Warszawa

կամ նախարարության  ընդհանուր գրասենյակում:

Պետական տուրքը կազմում է՝ 1000 զլոտի:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը.

  • Օտարերկրյա ձեռնարկատիրոջ տնտեսական գործունեության հիմք հանդիսացող և նրա գրանցումը հաստատող փաստաթղթի պաշտոնական հաստատված պատճեն
  • Օտարերկրյա ձեռնարկատիրոջ ձեռնարկության հասցեն, նրան ներկայացնելու կանոնները և ներկայացնելու համար լիազորված անձանց տվյալները պարունակող փաստաթղթի պաշտոնական հաստատված պատճեն, եթե վերոնշյալ փաստաթուղթը այդպիսի տվյալներ չի պարունակում
  • Ձեռնարկության գլխավոր նստավայրի համար նախատեսված տարածքի օգտաքործումը թույլատրող փաստաթղթի պաշտոնական հաստատված պատճեն

Հարկեր

Լեհաստանում նստավայր կամ կառավարման մարմին չունեցող հարկատուները հարկ են վճարում միայն Լեհաստանի տարածքում ստացված շահույթներից: Արտասահմանյան ձեռնարկությունը Լեհաստանում հարկ չի վճարում այն շահույթներից, որոնց աղբյուրը գտնվում է այլ երկրում:

Ձեռնարկատերերի պարտականությունները

Ողջ պատասխանատվությունը կրում է հիմնադիրը ( օտարերկրյա ձեռնարկատերը կամ առաջմղման նպատակով աշխատանքի ընդունված օտարերկրյա անձը:

Օտարերկրյա ձեռնարկության ներկայացուցչություն կարող են  հիմնադրել այն օտարերկրացիները, որոնց տրամադրվել են հետևյալ կացության կարգավիճակները]

1)Մշտական կացության կարգավիճակ
2)Եվրոպական Համայնքների  երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
3) Ընտանեկան միացումի նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ:   Ով է համարվում ընտանիքի անդամ
4)Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացուն, որը կհիմնավորի իր բնակությունը ԼՀ տարածքում
5)Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող և ԼՀ  իր բնակությունն հիմնավորած օտարերկրացու ընտանիքի անդամին, Ով է համարվում ընտանիքի անդամ(12) եթե ԵՄ այլ երկրում  այն բնակվել է տվյալ օտարերկրացու հետ և ցանկանում է ուղեկցել նրան կամ բնակվել նրա հետ ԼՀ տարածքում
6)Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է օտարերկրացուն  բարձրագույն ստացիոնար հաստատություններում կամ ասպիրանտուրայում ուսումը սկսելու կամ շարունակելու նպատակով
7)Ժամանակավոր բնակության թույլտվություն և գտնվում են ամուսնական կարգավիճակում ԼՀ տարածքում բնակվող ԼՀ քաղաքացու հետՆշում՝ ԼՀ քաղաքացիների ամուսինները տնտեսական գործունեություն ձեռնարկելու իրավունք ունեն, եթե նրանց տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվությունը հիմնված է ամուսնության փաստով

8)Փախստականի կարգավիճակ

9) Լրացուցիչ պաշտպանություն

10) Հանդուրժող բնակության թույլտվություն

11) Օգտվում են ժամանակավոր պաշտպանվածությունից

12) Ունեն վավեր Լեհի Քարտ

Facebook