այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Մասնաւճյուղ

ՄասնաւճյուղՏպիր

Օտարերկրյա ձեռնարկության մասնաճյուղը իրավաբանական անձի կարգավիճակ և իրավաբանական ունակություն չունի: : Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում

Ովքեր՞ կարող են արտասահմանյան ձեռնարկության մասնաճյուղ ստեղծել Լեհաստանում

Օտարերկրյա ձեռնարկատերերը կարող են Լեհաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով մասնաճյուղեր ստեղծել:

Արտասահմանյան ձեռնարկության մասնաճյուղ ստեղծելու գործընթացը

Օտարերկրյա ձեռնարկատիրության մասնաճյուղի ստեղծման հնարավորությունը Լեհաստանում կախված է լեհ գործարարների համար միջազգային պայմանագրերով սահմանված նմանատիպ իրավունքների առկայությունից (արտասահմանյան ընկերության երկրում): Սա, այսպես կոչված, փոխադարձության սկզբունքն է: Հետևաաբար, մինչ այդպիսի գործունեություն ձեռնարկելը անհրաժեշտ է համոզվել, թե գործարարը իրավասու է Լեհաստանում մասնաճյուղ ստեղծելու համար: Տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել  գործարարի ծագման երկրում գտնվող Առևտրի Պալատ:

Մասնաճյուղը կարող է սկսել իր գործունեության իրականացումը Ազգային Դատական Գրանցամատյանում  հաշվառվելուց հետո:(Որն է Ազգային Դատական Գրանցամատյանը- KRS? ->) Օտարերկրյա ձեռնարկատերը պետք է հայտն ներկայացնի KRS-W10 ձևով: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • KRS-WK, որտեղ նշվում են ընկերակցությունը ներկայացնելու   համար  լիազորված անձինք ( ինչպես նաև հսկողություն իրականացնող մարմնի տվյալները, եթե այդպիսինը ստեղծվել է)
  • KRS-WM, որտեղ դասակարգվում  է ընկերակցության գործունեությունը

Լեհաստանում օտարերկրյա ձեռնարկության մասնաճյուղը գրանցելու համար անհրաժեշտ է նաև KRS-WJ ձևով ներկայացնել հետևյալ տեղեկությունները՝

  1. Իրականացվող գործարարության վայրը և մասնաճյուղի հասցեն
  2. օտարերկրյա ընկերության խորհրդի անդամների անձնական տվյալները և հասցեները, ինչպես նաև վերահսկող խորհրդի (եթե այդպիսինը ստեղծվել է) անդամների տվյալները և հասցեները
  3. Լեհաստանում ձեռնարկության մասնաճյուղը ներկայացնելու համար լիազորված, այսինքն ընդհանուր լիազորություն ունեցող անձի տվյալները ( այդ թվում ՝ PESEL համարը)
  4. ընկերության մասնաճյուղի կատարվող գործունեության դասակարգում, ըստ Լեհաստանի Տնտեսական Գործունեության Դասակարգման ( Եվրոպական NACE դասակարգմանը համարժեք) հաշվի առնելով, որ մասնաճյուղի գործունեությունը չի կարող լինել ավելի լայնածավալ, քան հիմնական ընկերության գործունեությունն է

Գրանցման համար նախատեսված վճարը կազմում է՝500 զլոտի:

Հարկեր

Լեհաստանում գտնվող արտասահմանյան ձեռնարկության մասնաճյուղը սահմանափակ հարկման ենթակա է: Դա նշանակում է, որ մասնաճյուղը վճարում է իրավաբանական անձանց համար նախատեսված (CIT) տարբերակով հարկը միայն Լեհաստանի տարածքում ստացված շահույթներից: Այն շահույթներից, որոնց աղբյուրը գտնվում է այլ երկրում, արտասահմանյան ձեռնարկությունը Լեհաստանում հարկ չի վճարում (օրինակ, Լեհաստանի տարածքից դուրս կատարված ծառայության համար):

Ձեռնարկատերերի պատասխանատվությունը

Արտասահմանյան ձեռնարկատերը կրում է ողջ պատասխանատվությունը:

Լեհաստանում արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղեր կարող են  հիմնադրել այն օտարերկրացիները,

որոնց տրամադրվել են հետևյալ կացության կարգավիճակները՝
1) Մշտական կացության կարգավիճակ
2) Եվրոպական Համայնքների  երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
3) Ընտանեկան միացումի նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ:   Ով է համարվում ընտանիքի անդամ
4) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացուն, որը կհիմնավորի իր բնակությունը ԼՀ տարածքում
5) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է ԵՄ այլ երկրում  Եվրոպական Համայնքների ժամանակավոր ռեզիդենտի կարգավիճակ ունեցող և ԼՀ  իր բնակությունն հիմնավորած օտարերկրացու ընտանիքի անդամին, Ով է համարվում ընտանիքի անդամ(12) եթե ԵՄ այլ երկրում  այն բնակվել է տվյալ օտարերկրացու հետ և ցանկանում է ուղեկցել նրան կամ բնակվել նրա հետ ԼՀ տարածքում
6) Ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրվել է օտարերկրացուն  բարձրագույն ստացիոնար հաստատություններում կամ ասպիրանտուրայում ուսումը սկսելու կամ շարունակելու նպատակով
7) Ժամանակավոր բնակության թույլտվություն և գտնվում են ամուսնական կարգավիճակում ԼՀ տարածքում բնակվող ԼՀ քաղաքացու հետ

Նշում՝ ԼՀ քաղաքացիների ամուսինները տնտեսական գործունեություն ձեռնարկելու իրավունք ունեն, եթե նրանց տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվությունը հիմնված է ամուսնության փաստով

8) Լրացուցիչ պաշտպանություն
9) Հանդուրժող բնակության թույլտվություն
10) Օգտվում են ժամանակավոր պաշտպանվածությունից
11) Ունեն վավեր Լեհի Քարտ

Facebook