ՀրավերներՏպիր

Լեհաստանում կեցության և ծագման երկիր վերադարձի  համար անհրաժեշտ միջոցների ապացույց կարող է ներկայանալ հրավերը:  Օտարերկրացին կարող է ներկայացնել հրավերը վիզա տրամադրելու հայտի հետ կամ սահմանային հսկողության ընթացքում: 

Ուշադրություն՝ Լեհաստան մուտք գործելու համար, հրավերը ստանալուց հետո անհրաժեշտ է վիզա տրամադրելու հայտ ներկայացնել: 

Հրավերի գրանցումը կատարվում է հրավերների գրանցամատյանում հրավիրողի խնդրանքով: 

Այդ նպատակով հրավիրող անձը դիմում է իր բնակության վայրին համապատասխան վոյեվոդային:

Վոյեվոդության վարչությունների հասցեները հասանելի են այստեղ -> 

Հրավերը կարող է տրվել հետևյալ անձանց և կազմակերպությունների կողմից՝ 

  • Լեհաստանում բնակվող Լեհաստանի քաղաքացի
  • ԵՄ, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի կամ Շվեյցարիայի քաղաքացի, որը Լեհաստանում ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունք ունի
  • Այլ օտարերկրացի, որը առնվազն 5 տարվա ընթացքում բնակվում է Լեհաստանում կամ մշտական կացության/Երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ունի
  • Իրավական անձ կամ Լեհաստանում նստավայր ունեցող կազմակերպություն, օրինակ՝ ընկերություն կամ հասարակական կազմակերպություն 

Գործավարույթի ընթացքում վարչությունը կարող է խնդրել հրավիրող անձին անձամբ ներկայանալու և համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու նպատակով 

Հրավերը պետք է պարունակի հետևյալ տվյալները՝ 

  • հրավիրողի անձնական տվյալները, ծննդյան ամսաթիվը և վայրը, քաղաքացիությունը, հասցեն, մասնագիտությունը, անձնագրային տվյալները, կամ ընկերութան տվյալները (անվանումը, նստավայրը, պետական ռեգիստրում գրանցումը)
  • հրավիրվող օտարերկրացու անձնական տվյալները, ծննդյան ամսաթիվը և վայրը, սեռը, հասցեն, անձնագրային տվյալները և հրավիրողի հետ հնարավոր ազգակցական կապերը
  • եթե հրավիրվում են նաև օտարերկրացու ընտանիքի անդամները, ապա նաև նրանց տվյալները՝ անձնական տվյալները, ծննդյան ամսաթիվը սեռը
  • Ճանապարհածախսի, կեցության, հնարավոր բուժման, ինչպես նաև հնարավոր արտաքսման ծախսերը հոգալու վերաբերյալ հրավիրողի պարտավորվածությունը 
  • հրավիրվողի բնակության վայրի նշումը
  • որքան ժամանակով է հրավիրվում օտարերկրացին
  • հրավերի նպատակը
  • հրավերը գրանցող մարմնի անվանումը (սովորաբար դա վոյեվոդության վարչության օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժինն է փաստաթղթերը հանձնվում են տվյալ բաժնում կամ մասնաճյուղում)
  • հրավերի համարը և գրանցման ամսաթիվը
  • հրավիրողի ստորագրությունը 

Հրավիրող անձը նաև ներկայացնում է՝ 

  • հրավերը գրանցելու լրացված հայտը,հասանելի է այստեղ ->
  • ճանապարհածախսը, կեցության, հնարավոր բուժման, ինչպես նաև հնարավոր արտաքսման ծախսերը հոգալու համար անհրաժեշտ միջոցներ
  • բնակարանի իրավական փաստաթղթեր, կամ օտարերկրացուն այլ բնակվելու վայր ապահովելու դեպքում՝ այդ փաստը հաստատող փաստաթղթեր
  • պետական տուրքի վճարում (27 զլոտի) 

Հրավերն ուժի մեջ է մտնում գրանցման պահից և վավերական է տարվա ընթացքում: 

Վոյեվոդան կարող է մերժել հրավերի գրանցումը: 

Բողոքարկումը հնարավոր է 14 օրվա ընթացքում, Օտարերկրացիների Հարցերով Վարչությունում: Այս որոշումից նույնպես չբավարարված հրավիրող անձը կարող է 30 օրվա ընթացքում դիմել Վարչական դատարան:

 

Facebook