այս պահին գտնվում եք.

ՀեռահաղորդակցությունՏպիր

Բջջային հեռախոսակապ

Լեհաստանում կարող եք բաժանորդային կամ քարտով (այդպես կոչված pre-paid նախնական վճարումով) հեռախոս ունենալ: Հեռախոսաքարտերը հարմար են այն անձանց համար, ովքեր չեն ուզում կամ չեն կարող բաժանորդային պայմանագիր կնքել և հեռախոսը նրանց անհրաժեշտ է ավելի շատ կապի մեջ լինելու, քան երկար խոսակցություններ վարելու համար:

Այս առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է գնել հեռախոս և, այսպես կոչված սկզբնական փաթեթ (հասանելի է խանութմերում կամ կրպակներում), ապա ակտիվացնել այն, կատարելով առաջին հեռախոսազանգը:

Հեռախոսի և փաթեթի գնումը կատարվում է առանց որևէ փաստաթղթի: Քարտը անհրաժեշտ է լիցքավորել օպերատորի կողմից սահմանված ժամանակահատվածներում (օրինակ, յուրաքանչյուր մեկ կամ երեք ամսվա ընթացքում կամ ավելի հաճախ, ըստ Ձեր պահանջի: 

Բաժանորդային պայմանագրի առավելությունն այն է, որ վճարումների պայմանը կատարելու դեպքում, զանգահարելու համար անհրաժեշտ միջոցները սահմանափակ չեն, ինչպես հեռախոսաքարտի դեպքում:

Թերությունն այն է, որ անհրաժեշտ է առնվազն 12 ամսով պայմանագիր կնքել (կամ ավելի երկար, օրինակ, լավ մոդելի հեռախոսների փաթեթներով ընդգրկված ժամանակահատվածով) և յուրաքանչյուր ամիս վճարումներ կատարել: Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝ անձնագիր, կացության քարտ, բանկային քարտ, բջջային կամ ստացիօնար հեռախոսի վճարումների կտրոն: Ուսանող օտարերկրացիներից կարող են լրացուցիչ խնդրել ուսանողական գրքույկը:

            Ուշադրություն՝

Ժամանակավոր բնակության թույլտվություն ունեցող օտարերկրացիները չեն կարող հեռախոսային օպերատորի հետ պայմանագիր կնքել ավելի երկար ժամկետով, քան քարտում նշված ժամանակահատվածն է: Վիզայի հիման վրա Լեհաստանում գտնվող օտարերկրացին կարող է միայն հեռախոսաքարտով հեռախոս ձեռք բերել: 

Լեհաստանում գործում են մի շարք ճանաչված բջջային օպերատորներ՝ 

T-Mobile

Orange Polska

Play

Plus

Օգտակար է իմանալ, որ  օպերատորները ցածր գներով և անվճար ծառայություններ են մատուցում նույն ցանցի բաժանորդներին: Ուստի, խորհուրդ ենք տալիս, որ Ձեր ընկերները և ընտանիքի անդամները օգտվեն մեկ օպերատորի ծառայություններից:

Ինտերնետ

 Տանը ինտերնետից օգտվելու միջին արժեքը՝ 50 ից 100 զլոտի է կազմում: Այս դեպքում անհրաժեշտ է պայմանագիր կնքել: Շատ հաճախ մատակարարները ինտերնետի և կաբելային հեռուստատեսության փաթեթ են առաջարկում:

Տարբեր վոյեվոդությունների ինտերնետի մատակարարների գնացուցակը հասանելի է այս կայքում  

Լեհաստանում լայն տարածություն են ստանում wi-fi ցանցերը: Քաղաքներում այս տեսակի ցանցից հաճախ կարելի է անվճար օգտվել, սակայն անհրաժեշտ է սեփական նոութբուքով կամ հեռախոսով գալ նշված վայր (hotspot): 

Լեհաստանում նաև ինտերնետ սրճարաններ են գործում: Միջին արժեքը կազմում է՝ 3 զլոտի մեկ ժամվա համար:

Facebook