այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Կոմանդիտ ընկերակցություն

Կոմանդիտ ընկերակցությունՏպիր

Կոմանդիտ ընկերակցություն է համարվում այն ընկերակցությունը, որում գործունեությունը կատարվում է անձնական ձեռնարկատիրության տարբերակով: Դա նշանակում է, որ ընկերակցության անվանումը պետք է ներառի գործընկերներից առնվազն մեկի ազգանունը և լրացվի «կոմանդիտ ընկերակցություն» նշումով, օրինակ՝ Յան Կովալսկի- կոմանդիտ ընկերակցություն: Կոմանդիտ ընկերակցությունը իրավաբանական անձ չի հանդիսանում, սակայն նրան իրավաբանական գործունակություն է տրվում՝ կարող է ձեռք բերել իրավունքներ, անշարժ գույք և այլ նյութական իրավունքներ, կրել պարտականություններ, ներկայանալ հայցվորի կամ մեղադրյալի դերում: Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում

Ովքեր՞ կարող են կոմանդիտ ընկերակցություն ստեղծել

Այս տեսակի ըկերակցությունը նախատեսված է առնվազն երկու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորների համար (օրինակ՝ լիակատար ընկերակցություն), որոնց օրենքով սահմանված կարգով իրավաբանական գործունակություն է տրվում

Ովքեր՞ են համարվում Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավոր 

Կոմանդիտ ընկերակցություն ստեղծելու գործընթացը

Կոմանդիտ ընկերակցություն ստեղծելու համար անհրաժեշտ է կնքել ընկերակցության պայմանագիրը և հաստատել այն նոտարական ձևով: Պայմանագիրը կնքելուց հետո ընկերակցությունն անհրաժեշտ է գրանցել Ազգային Դատական Գրանցամատյանում (Որն է Ազգային Դատական Գրանցամատյանը- KRS?)

Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցման համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ընկերակցության հասցեին համապատասխան շրջանային դատարանում:

Հայտն անհրաժեշտ է ներկայացնել KRS-W1 ձևով, որը պետք է լրացվի ընկերակցության պայմանագրին համապատասխան: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • KRS-WC, որտեղ նշվում են գործընկերների տվյալները
  • KRS-WM, որտեղ դասակարգվում  է ընկերակցության գործունեությունը
  • KRS-WK, որտեղ նշվում են ընկերակցությունը ներկայացնելու համար  լիազորված անձինք

Դատական գրանցամատյանում գրանցման համար նախատեսված գումարը կազմում է՝500 զլոտի:

Ընկերակցությունը համարվում է ստեղծված Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցումը կատարելու պահից:

Նվազագույն ներդրման կապիտալը օրենքով սահմանված չէ:

Հարկեր

Հարկման ձևը կախված է նրանից, թե ովքեր են համագործակցողները: Ֆիզիկական անձանց դեպքում կիրառվում է PIT հարկման ձևը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ CIT տարբերակը:

Ձեռնարկատերերի պարտականությունները

Ընկերակցության պարտավորութոյնների համար անսահմանափակ պատասխանատվություն է կրում առնվազն մեկ գործընկեը, իսկ առնվազն երկրորդ գործընկերոջ պատասխանատվությունը՝ սահմանափակ է:

Դա նշանակում է, որ կոմանդիտ ընկերակցության մասնակիցները պատրաստ են ունենալ իրենց ներդրումը և շահույթը, սակայն չեն պատասխանում ընկերակցության պարտավորությունների համար անձնական գույքով ( չեն համաձայնվում կրել իրենց ներդրումը (կոմանդիտ գումարը) գերազանցող պատասխանատվություն): Մյուս բաժնետերերը պատրաստ են վարել և ներկայացնել ընկերակցությունը, կրել ողջ պատասխանատվությունը և պատասխանել ընկերակցության կորուստների համար անձնական գույքով:

Կոմանդիտ ընկերակցություն ստեղծելու իրավունք ունեցող օտարերկրացիները

Լեհաստանում օրինական հիմունքներով գտնվող յուրաքանչյուր օտարերկրացի կարող է ստեղծել և վարել այս տեսակի ընկերակցությունը:

Նշում՝ Լեհաստանի և այլ երկրների միջև կնքված միջազգային պայմանագրերը կարող են լրացուցիչ արտոնություններ կամ սահմանափակումներ նախատեսել: Անհարաժեշտ է ճշտել տվյալ երկրի հետ կնքված պայմանագրերի առկայությունը: Արտաքին Գործերի Նախարարության կայգում internetową bazę traktatową, կարող եք ճշտել այդ տեղեկությունները:

Լեհաստանի տարածգում առանց օրինական հիմունքների գտնվող օտարերկրացին (որն է անօրինական բնակությունը ->) չի կարող տնտեսական գործունեություն իրականացնել:

Facebook