այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցություն

Կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցությունՏպիր

Կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցություն է համարվում այն ընկերակցությունը, որում գործունեությունը կատարվում անձնական ձեռնարկատիրության տարբերակով: Դա նշանակում է, որ ընկերակցության անվանումը պետք է ներառի գործընկերներից առնվազն մեկի ազգանունը և լրացվի «կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցություն» նշումով: Կոմանդիտ-բաժնետիրական ընկերությունները սովորաբար լինում են լայնածավալ, նախատեսված, օրինակ՝ մեծ ընտանիքների համար: Կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցությունը իրավաբանական անձ չի հանդիսանում, սակայն նրան իրավաբանական գործունակություն է տրվում՝ կարող է ձեռք բերել իրավունքներ, անշարժ գույք և այլ նյութական իրավունքներ, կրել պարտականություններ, ներկայանալ հայցվորի կամ մեղադրյալի դերում: Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում

Ովքեր՞ կարող են կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցություն ստեղծել

Այս տեսակի ըկերակցությունը նախատեսված է առնվազն երկու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավորների համար (օրինակ՝ լիակատար ընկերակցություն), որոնց օրենքով սահմանված կարգով իրավաբանական գործունակություն է տրվում: Ովքեր՞ են համարվում Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավոր 

Կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցություն ստեղծելու գործընթացը

Կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցություն ստեղծելու համար անհրաժեշտ է կազմել ընկերակցության կանոնադրությունը նոտարական ակտի տեսքով: Կանոնադրությունը կազմելուց  հետո ընկերակցությունն անհրաժեշտ է գրանցել Ազգային Դատական Գրանցամատյանում (Որն է Ազգային Դատական Գրանցամատյանը- KRS?->)

Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցման համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ընկերակցության հասցեին համապատասխան շրջանային դատարանում:

Հայտն անհրաժեշտ է ներկայացնել KRS-W2 ձևով, որը պետք է լրացվի ընկերակցության պայմանագրին համապատասխան: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • KRS-WB  որտեղ նշվում են գործընկերների տվյալները
  • KRS-WM որտեղ դասակարգվում  է ընկերակցության գործունեությունը
  • KRS-WK որտեղ նշվում են ընկերակցությունը ներկայացնելու համար  լիազորված անձինք

Դատական գրանցամատյանում գրանցման համար նախատեսված գումարը կազմում է՝500 զլոտի:

Ընկերակցությունը համարվում է ստեղծված Ազգային Դատական Գրանցամատյանում գրանցումը կատարելու պահից:

Պահանջվող նվազագույն ներդրման կապիտալը կազմում է 50, 000 զլոտի:

Հարկեր

Հարկման ձևը կախված է նրանից, թե ովքեր են համագործակցողները: Ֆիզիկական անձանց դեպքում կիրառվում է PIT հարկման ձևը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ CIT տարբերակը:

Ձեռնարկատերերի պարտականությունները

Ընկերակցության պարտավորությունների համար անսահմանափակ պատասխանատվություն է կրում առնվազն մեկ գործընկեը (կոմպլեմենտար), իսկ առնվազն երկրորդ գործընկերը համարվում է բաժնետեր: Բաժնետերը ընկերակցության պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում:

Կոմանդիտ-բաժնետիրական ընկերակցություն ստեղծելու իրավունք ունեցող օտարերկրացիներ

Լեհաստանում օրինական հիմունքներով գտնվող յուրաքանչյուր օտարերկրացի կարող է ստեղծել և վարել այս տեսակի ընկերակցությունը:

Նշում՝ Լեհաստանի և այլ երկրների միջև կնքված միջազգային պայմանագրերը կարող են լրացուցիչ արտոնություններ կամ սահմանափակումներ նախատեսել: Անհրաժեշտ է ճշտել տվյալ երկրի հետ կնքված պայմանագրերի առկայությունը: Արտաքին Գործերի Նախարարության կայգում internetową bazę traktatową,  կարող եք ճշտել այդ տեղեկությունները:

Լեհաստանի տարածգում առանց օրինական հիմունքների գտնվող օտարերկրացին (որն է անօրինական բնակությունը ->) չի կարող տնտեսական գործունեություն իրականացնել:

Facebook