այս պահին գտնվում եք.

Կարգավորվող գործունեությունՏպիր

Կարգավորվող տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարելօրենքով սահմանված հատուկ պայմանները: Գործունեությունն անհրաժեշտ է գրանցել տնտեսական գործունեության գրանցամատյանում, որը սակայն, անհրաժեշտ է տարբերել  Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրից (CEIDG) և

Ազգային Դատական Գրանցամատյանից (KRS), քանի որ դրանք ինքնուրույն գրանցամատյաններ են: Գոյություն չունի կարգավորվող տնտեսական գործունեությունը գրանցող մեկ մարմին, համապատասխան գրանցող մարմնի ընտրությունը կախված է գործունեության բնույթից: Օրինակ, գինեգործական գործունեության դեպքում պատասխանատու մարմին է հանդիսանում գյուղատնտեսական շուկայի համար պատասխանատու նախարարությունը, իսկ հեռահաղորդակցության բնույթի գործունեության դեպքում գրանցող մարմին է հանդիսանում Էլեկտրոնաին հաղորդակցության վարչությունը:

Գրանցման հայտի ներկայացման գործընթացը կախված է գրանցող մարմնից: Անհրաժեշտ տեղեկությունները գտնվում են Էկոնոմիկայի նախարարության կայքում: (www.mg.gov.pl) Կայքում տեղադրված է նաև կարգավորվող տնտեսական գործունեության հայտի ձևը, որը նույնպես տարբերվում է՝ ըստ գործունեության բնույթի:

Գործարարի կողմից իրականացվող գործունեությունը գրանցվում է հայտը և հատուկ սահմանված պայմանները կատարելու վերաբերյալ վկայությունը ներկայացնելուց հետո:

Facebook