այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՏպիր

7-18 տարեկան յուրաքանչյուր Լեհաստանում բնակվող երեխա պարտադիր կրթության ենթակա է, հակառակ դեպքում նրա ծնողների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Այս պարտականությունը տարածվում է նաև լեհական քաղաքացիություն չունեցող երեխաների վրա, անկախ նրանց ծնողների իրավական կարգավիճակից: 2014/2015 ուսումնական տարում պարտադիր կրթությամբ ընդգրկվելու են բոլոր երեխաները, սկսած՝ 6 տարեկան հասակից: 

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1- ին և ավարտվում հունիսի վերջին ուրբաթ օրը: Ընդունված է հինգորյա ուսումնական շաբաթը, այսինքն շաբաթ և կիրակի օրերին դպրոցները չեն գործում: 

Ուսումնական տարին բաժանված է երկու կիսամյակների: Առաջինն ավարտվում է հունվարին, երկրորդը՝ հունիսին: Այդպիսով ավարտվում է ուսումնական տարին և վերջնական գնահատականները գրանցվում են դպրոցական վկայականում: Վկայականը  հաստատում է այն փաստը, որ տվյալ երեխան ավարտել է տվյալ դասարանը:

Facebook