այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Անհավասար վերաբերմունք Խտրականությունը աշխատավայրում

Խտրականությունը աշխատավայրումՏպիր

Լեհաստանում արգելվում է խտրականության որևէ արտահայտումը աշխատավայրում, օրինակ՝ աշխատանքի ընդունման , աշխատանքային պայմանների, վերապատրաստումների հասանելիության և այլ հարցերում: Գործատուն չի կարող վատ վերաբերմունք ցուցաբերել սեռի, տարիքի, հաշմանդամության, ազգության, հավատքի, քաղաքական հայացքների, սեռական կողմնորոշման, ինչպես նաև, ժամանակավոր կամ մշտական զբաղվածության կամ՝ ամբողջական կամ մասնակի դրույքով աշխատելու պատճառով: Պատճառների ցանկը նշված է Աշխատանքային Օրենսգրքում և հասանելի է բոլորի համար: 

Սեռական խտրականություն են համարվում նաև այնպիսի սեռական բնույթի գործողությունները աշխատողի նկատմամբ, որոնք խախտում են նրա արժանապատվությունը, ստորացնում և նսեմացնում են նրան: Դրանք անցանկալի գործողություններ են, որոնք կատարվում են առանց հակառակ կողմի համաձայնության, օրինակ՝ աշխատողին նվաստացնող շարժումներ կամ մեկնաբանություններ: 

Խտրականությունը կարող է ցուցաբերվել նաև անուղղակի ձևով, երբ չեզոք թվացող դրույթների, կիրառվող չափանիշների կամ գործողությունների արդյունքում, աշխատողների որոշ խմբերի նկատմամբ անհավասար վերաբերմունք է ցուցաբերվում: Օրինակ ՝ աշխատողին ներկայացվում են պահանջներ, որոնց կատարումը հնարավոր չէ:

Աշխատողները հավասար աշխատանքի դիմաց՝ հավասար վարձատրության իրավունք ունեն: 

Ուշադրություն՝ Լեհաստանում օրինական հիմունքներով աշխատող օտարերկրացիները և լեհական աշխատողները նույն իրավունքներն ունեն: Օրինակ՝ արձակուրդի իրավունք, սահմանված աշխատաժամի իրավունք (սովորաբար այդ ժամկետը կազմում է օրական 8 ժամ, շաբաթական՝ 40 ժամ), կամ գործատուի կողմից ապահովվող անվտանգ և հիգիենիկ պայմանների իրավունք (աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Այն աշխատողները, որոնց նկատմամբ խտրականություն է ցուցաբերվել, առնվազն նվազագույն աշխատավարձի չափով ֆինանսական փոխհատուցման իրավունք ունեն: 

Խտրականությունը կարող է նաև սպառնալիքների, ծեծի, վիրավորանքների ձև ընդունել: Այդ քործողությունները՝ հանցագործություն են համարվում և նման դեպքերում անհրաժեշտ է դիմել ոստիկանություն: 

Facebook