Լեհաստան ժամանումՏպիր

Օտարերկրացին, որը Լեհաստան է ժամանում ազգային վիզայի հիման վրա պետք է ունենա առողջապահական ապահովագրությունը հաստատող փաստաթուղթ կամ ճանապարհորդային առողջապահական ապահովագրությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույն գումարը `

30 000 եվրո), որը վավեր կլինի Լեհաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում և կապահովի բուժման ծախսերը, հիվանդանոցում հնարավոր բուժումը և ծագման երկիր վերադարձը (հիվանդության կամ մահվան դեպքում): 

Օտարերկրացին, որը Լեհասատան է ժամանում մեկ կամ երկու մուտքի իրավունք տվող Շենգենի վիզայի հիման վրա, պետք է բժշկական ապահովագրություն ունենա, որը  Շենգենի տարածքում բուժվելու հնարավորություն կտա: 

Օտարերկրացին, որը Լեհասատան է ժամանում 3 և ավելի  մուտքի իրավունք տվող Շենգենի վիզայի հիման վրա, պետք է միայն առաջին մուտքի համար բժշկական ապահովագրություն ունենա: Սակայն, այս դեպքում օտարերկրացին պետք է իր ստորագրությունով հաստատի, որ տեղեկացված է հերթական մուտքերի համար անհրաժեշտ ապահովագրությունների մասին: 

Շենգենի վիզայի բոլոր տեսակների դեպքում ապահովագրությունը պետք է վավեր լինի Շենգենի տարածքի բոլոր երկրներում և այցի ողջ ժամանակահատվածում:

Ապահովագրության նվազագույն գումարը`30 000 եվրո է: 

Եթե վիզան, օրինակ, միայն 2 երկրներ մուտք գործելու իրավունք է տալիս, ապա ապահովագրությունը պետք է վավերական լինի առնվազն այդ 2 երկրներում:

Facebook