այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՀՏՀ Լեհաստանի քաղաքացիություն

Լեհաստանի քաղաքացիությունՏպիր

Ես օտարերկրացի եմ, ամուսինս Լեհաստանի քաղաքացի է: Բնակվում ենք արտասահմանում: Կարո՞ղ եմ արդյոք լեհական քաղաքացիություն ստանալ և ինչպիսի պայմաններ պետք է կատարեմ դրա համար:

Ամուսնությունը Լեհաստանի  քաղաքացու հետ քաղաքացիություն ստանալու համար բավարար հիմք չի հանդիսանում: Քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացին պետք է կատարի Լեհաստանում օրինական և շարունակական (անընդհատելի) բնակության պայմանը: Օտարերկրացին կարող է Լեհաստանի քաղաքացի ճանաչվել եթե առնվազն  3 տարի է ինչ ամուսնացել է Լեհաստանի քաղաքացու հետ և առնվազն 2  տարի է ինչ բնակվում է Լեհաստանում մշտական կացության կարգավիճակով, իսկ լեհերեն լեզվի իմացությունը հաստատված է փաստաթղթերով: Իսկ մշտական կացության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ստանալ Լեհաստանի քաղաքացու հետ ամուսնությամբ հիմնավորված ժամանակավոր բնակության թույլտվությունը:

Ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվությունը կտրամադրվի Ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք պլանավորում եք բնակվել Լեհաստանում, և ոչ այլ երկրում:

Լեհական քաղաքացիությունը կարող է նաև շնորհվել ԼՀ Նախագահի կողմից: ԼՀ Նախագահի որոոշմները սահմանափակված չեն որևէ պայմաններով, որոնք պետք է կատարի օտարերկրացին: Դա նշանակում է որ ԼՀ Նախագահը կարող է լեհական քաղաքացիություն տրամադրել ցանկացած  անձի, անկախ Լեհաստանում նրա բնակության տևողությունից: ԼՀ Նախագահի կողմից լեհական քաղաքացիության շնորհման գործընթացը կարող է երկարատև լինել, քանի որ այս դեպքում չեն կիրառվում վարչական օրենսգրքի դրույթները: Սա նշանակում է որ նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր ներկայացված փաստերը բավական են լեհական քաղաքացիություն շնորհելու համար, միևնույն է որոշումն անհապաղ չի կայացվում, ինչը տեղի է ունենում լեհական քաղաքացի ճանաչելու դեպքում: Լեհական քաղաքացիություն տրամադրելու հայտ ներկայացնող անձը պետք է հիմնավորի իր խնդրանքը և ներկայացնի այն նշանակալի պատճառը, որը և պետք է լեհական քաղաքացիություն տրամադրելու հիմք հանդիսանա:

Ես լեհական ծագում ունեմ և ցանկանում եմ մշտական բնակության թույլտվության հայտ ներկայացնել: Ե՞րբ կարող եմ լեհական քաղաքացիության հայտ ներկայացնել:

Լեհական ծագումը հաստատող փաստաթուղթ ունենալու դեպքում Դուք կարող եք  մշտական բնակության թույլտվության հայտ ներկայացնել:  Մշտական բնակության թույլտվություն  ստանալուց և Լեհաստանում 2 տարի շարունակական (անընդհատ)  բնակվելուց հետո Դուք կարող եք Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու հայտ ներկայացնել : Լեհական քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է նաև փաստաթղթերով ապացուցված լեհերենի իմացությունը:

Բնակությունը Լեհաստանում համարվում է շարունակական (անընդհատ), եթե պահանջվող երկուամյա ժամանակահատվածում ընդմիջումները եղել են ոչ ավելի, քան 6 ամսով և ընդհանուր առմամբ 10 ամսվա ժամկետը չեն գերազանցել:

Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու համար օտարերկրացին նաև պետք է լեհերենի իմացության ապացույցներ ներկայացնի: Լեհերեն լեզվի իմացությունը պետք է հաստատվի պետական քննության վկայականով, հիմնական, միջին կամ ավագ դպրոցի ավարտական վկայականով, կամ արտերկրում գտնվող և լեհերենով դասավանդվող դպրոցի ավարտական վկայականով:

Լեհերենի իմացության հավաստագիրը տրվում է Լեզվի Պետական Հանձնաժողովի կողմից: Ներկայումս, հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է հանձնել հիմնական մակարդակի (B1) քննությունը:  http://certyfikatpolski.pl

Կարո՞ղ եմ արդյոք լեհական քաղաքացիության հայտ ներկայացնել , հիմնավորելով այն Լեհի Քարտով:

Լեհի Քարտը լեհական քաղաքացիություն շնորհելու հիմք չի հանդիսանում: Եթե Դուք փաստաթղթերով հաստատված լեհական ծագում ունեք (լեհական անձնագրեր, ամուսնության կամ ծննդյան վկայականներ, կնունքի կամ դպրոցական վկայականներ), ապա կարող եք մշտական կացության հայտ ներկայացնել: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Հայտադիմումի 4 օրինակ  (1 բնօրինակ և 3 պատճեն), հայտը պետք է լրացվի լեհերեն լեզվով, տպատառերի կամ համակարգչի օգնությամբ: Հայտն անհրաժեշտ է ստորագրել, ինչպես նաև  գրանցել անունն և  ազգանունը` լատինական գրատեսակ կիրառելով
  2. 4 լուսանկար
  3. գրանցումը հաստատող փաստաթղթեր
  4. վավեր անձնագիր և 3 պատճեն
  5. պետական տուրքի գանձումը հաստատող կտրոն (640 zł)
  6. լեհական ծագումը հաստատող փաստաթղթեր (լեհական անձնագրեր, ամուսնության կամ ծննդյան վկայականներ, կնունքի կամ դպրոցական վկայականներ

Լեհական ծագումով հիմնավորված մշտական կացության թույլտվության գործավարույթի ընթացքում Ձեզ կարող են հրավիրել վոյևոդության վարչություն հարցազրույցի: Հարցազրույցը կատարվում է լեհերեն լեզվով և տևում մոտ 60 րոպե:

Դրական պատասխան ստանալուց և  Լեհաստանում  2 տարի անընդմեջ բնակվելուց հետո Դուք կարող եք որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու հայտ ներկայացնել, կատարելով լեհերեն լեզվի իմացության պայմանը:

Ինչպիսի՞ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել Լեհաստանի Նախագահի կողմից Լեհաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացում

Լեհաստանում օրինական հիմունքներով բնակվող անձինք քաղաքացիության հայտը ներկայացնում են Նախագահին, բնակության վայրին համապատասխան վոյեվոդայի միջնորդությամբ: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  1. չվնասված, գունավոր, 4,5 սմ x 3,5 սմ չափսի լուսանկար, որն արվել է վերջին 6 ամիսների ընթացքում
  2.  ընթացիկ, այսինքն, ոչ շուտ, քան երեք ամսվա ընթացքում Լեհաստանի  Քաղաքական Կացության գրասենյակի կողմից տրված ծննդյան վկայականի պատճենը, որը պարունակում է անձի անունները և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը, ծնողների տվյալները և մոր օրիօրդական ազգանունը
  3. Լեհաստանի  Քաղաքական Կացության գրասենյակի կողմից տրված և Քաղաքական կարգավիճակը հաստատող վկայական (ամուսնության վկայական, ամուսիններից մեկի մահվան վկայական)
  4. Լեհաստանում ժամանակավոր, մշտական կամ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճեն
  5. ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր, ճամփորդական փաստաթուղթ կամ ԵՄ քաղաքացու ինքնության փաստաթուղթ
  6. ամուսինների ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր, ճամփորդական փաստաթուղթ կամ ԵՄ քաղաքացու ինքնության փաստաթուղթ
  7. օտարերկրացու ֆինանսական միջոցների մասին վկայող փաստաթղթեր
  8. մասնագիտական ձեռքբերումների մասին վկայող փաստաթղթեր (գիտական և մասնագիտական աստիճաններ և կոչումներ, ստեղծագործական աշխատանք, պարգևներ, իրականացված նախագծեր)
  9. քաղաքական և սոցիալական գործունեությունը  հաստատող փաստաթղթեր
  10. Լեհաստանի քաղաքացիություն ունեցած ծնողների և նախնիների փաստաթղթեր
  11. անցյալում Լեհաստանի  քաղաքացիություն ունենալու, այն կորցնելու մասին վկայող և այլ  երկրի քաղաքացիություն ս ամսաթիվը հաստատող փաստաթղթեր
  12. այլ լրացուցիչ փաստաթղթեր (վարկագիր նամակներ, գովասանագրեր, դպրոցական վկայականներ)

Պլանավորում եմ ինձ որպես Լեհաստանի քաղաքացի ճանաչելու հայտ ներկայացնել, հիմնավորելով այն Լեհաստանում մշտական կացության կարգավիճակով երկու տարվա օրինական և անընդհատելի բնակությամբ :

Ինչպե՞ս են լիազորված մարմինները ստուգում բնակության անըդհատելիությունը, եթե անձնագրումս մուտքի և ելքի կնիքներ չեն տեղադրվել:

Եթե Դուք պլանավորում եք  Լեհաստանի քաղաքացի ճանաչվելու հայտ ներկայացնել, հիմնավորելով այն Լեհաստանում  մշտական կացության կարգավիճակով երկու տարվա օրինական և անընդհատելի բնակությամբ,  ապա տեղեկացնում ենք , որ բնակությունը օրինական և անընդհատելի է համարվում եթե պահանջվող երկուամյա ժամանակահատվածում ընդմիջումները եղել են ոչ ավելի, քան 6 ամսով և ընդհանուր առմամբ 10 ամսվա ժամկետը չեն գերազանցել: Հայտը ներկայացնելիս, Դուք գրավոր վկայություն եք ներկայացնելու այդ ժամանակահատվածի բոլոր մուտքերի և ելքերի ամսաթվերի վերաբերյալ: Կոնկրետ ամսաթվեր չհիշելու դեպքում, այդ փաստի մասին ևս գրավոր վկայություն է պահանջվում և նշվում են մոտավոր ժամկետները:

Բացի այդ, վոյևոդության վարչությունը դիմելու է Սահմանապահ Ծառայություններին Ձեր երթևեկության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու խնդրանքով: Եթե Ձեր բնակությունը Լեհաստանի սահմաններից դուրս գերազանցի 10 ամսյա ժամանակահատվածը, ապա Ձեզ որպես Լեհաստանի քաղաքացի  ճանաչելու որոշումը կարող է լինել բացասական:

Ես Լեհաստանի քաղաքացի եմ, երեխաս ծնվել է արտասահմանում: Ինչպե՞ս կարող է երեխաս լեհական քաղաքացիություն ստանալ:

Եթե ծնողներից մեկը Լեհաստանի քաղաքացի է, ապա երեխան լեհական քաղաքացիություն է ստանում անկախ նրա ծննդավայրից: Երեխայի լեհական քաղաքացիությունը հաստատելու համար անհրաժեշտ է նրա արտասահմանյան ծննդյան վկայականը գրանցել Լեհաստանի Քաղաքացիական Կացության գրասենյակում ըստ  Լեհաստանում Ձեր վերջին բնակության վայրի: Դա կարելի է անել անմիջապես Լեհաստանում կամ օգտվելուվ արտերկրում գտնվող Լեհաստանի հյուպատոսության ծառայություններից, սակայն այս դեպքում գործընթացն ավելի երկարատև է:

Քաղաքացիական Կացության գրասենյակում ծննդյան վկայականը գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. համապատասխան մարմնի կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը
  2.  երդվյալ թարգմանչի կամ հյուպատոսի կողմից կատարված  ծննդյան վկայականի թարգմանությունը
  3. Դիմում Քաղաքացիական Կացության ակտերում գրանցում կատարելու վերաբերյալ
  4. Պետական տուրքի վճարման կտրոն (50 զլոտի)

Լեհաստանում օտարերկրյա ծննդյան վկայականի գրանցումը կատարվում է 1 ից 30 օրվա ընթացքում:

Facebook