այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸՏպիր

Բարձրագույն կրթություն կարելի է ստանալ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հաստատություններում: Սովորաբար, պետական հաստատությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից և անվճար են, իսկ մասնավորները՝ վճարովի:

Լեհաստանի բուհերի ցանկը և հասցեները հասանելի են այստեղ-> 

Ուսուցումը կատարվում է ստացիոնար և ոչ ստացիոնար ձևով: Ստացիոնար (ցերեկային) բաժինների դասընթացները ընթանում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից: Ոչ ստացիոնար (հեռակա) բաժինների դասընթացները՝ ուրբաթ շաբաթ, կիրակի օրերին,  կիսամյակի ընթացքում մի քանի անգամ: Երեկոյան դասընթացները համարվում են ոչ ստացիոնար և ընթանում են երկուշաբթի- ուրբաթ օրերին, երեկոյան ժամերին:

Ուսումնական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին և ավարտվում է մոտավորապես հունիսի կեսերին: Դասերն ընթանում են ձմեռային և ամառային կիսամյակներում, յուրաքանչյուրը՝4-5 ամիս տևողությամբ: Կիսամյակի վերջում, յուրաքանչյուր առարկայից ստուգարք կամ քննություն է հանձնվում: Ուսումը շարունակելու պայմանը նախատեսում է բոլոր առարկաներից բավարար գնահատական ստանալը: Ուսման ավարտին, երբ ծրագրով նախատեսված բոլոր առարկաները, դիպլոմային աշխատանքը և մասնագիտական քննությունը  բավարար գնահատականով հանձնված են, ուսումնական հաստատության շրջանավարտին բակալավրի, մագիստրոսի կամ ինժեների կոչում է տրվում: 

Ուսումնական ընթացքը, ինչպես նաև ուսանողի պարտականությունները և իրավունքները սահմանվում են յուրաքանչյուր բուհի կանոնակարգով: Ուսումնական հաստատության կանոնակարգը՝ հիմնական փաստաթղթերից մեկն է, որի հետ պետք է ծանոթանա ուսանողը: Այն ներառում է կազմակերպչական և  ուսման ընթացքին վերաբերվող սկզբունքները: Կանոնակարգերը հասանելի են ուսումնական հաստատություններում և ինտերնետային կայքերում:

Facebook