այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Անհավասար վերաբերմունք Ինչպես վարվել ճնշման (mobbing-ի) դեպքում

Ինչպես վարվել ճնշման (mobbing-ի) դեպքումՏպիր

Այս երևույթը նույնպես կարող է տեղի ունենալ աշխատավայրում: Սա երկարաժամկետ բնույթի երևույթ է, որն արտահայտվում է սպառնալիքների, քննադատությունների, ծաղրանքների տեսքով:

Օրինակ կարող են ծառայել նաև հրաժարականի, անհիմն քննադատությունների, հրապարակորեն ստորացնելու, մյուս աշխատողների համեմատ անհավասար պարտականություններ հանձնարարելու, մեկուսացնելու կամ թիմից առանձնացնելու դեպքերը:

Ճնշող կողմ կարող են լինել ինչպես գործատուները, այնպես ել գործընկերները: 

Ուշադրություն` նման երևույթներն արգելված են Լեհաստանում և գործատուի պարտականությունն է դրանք կանխելը:

Ինչպես վարվել նման դեպքերում

Ճնշման դեպքերը հաճախ անպատիժ են մնում, քանի որ մարդիք լռում են:

Ճնշումների  ենթարկվող անձիք պարտավոր են՝

  • զրուցել այդ երևույթների մասին բազմաթիվ մարդկանց հետ
  • տեղյակ պահել ընտանիքի անդամներին, աշխատակիցներին, իրավաբաններին և աշխատանքային միությունների անդամներին
  • զրուցել այդ խնդրի հնարավոր լուծման մասին այլ անձի ներկայությամբ
  • գրանցել բոլոր տեղի ունեցած դեպքերի վայրը և ժամանակահատվածները
  • խուսափել ճնշողի հետ միայնակ հանդիպումներից
  • շփվել ճնշողի հետ գրավոր ձևով (էլեկտրոնային փոստի կամ գրանցված նամակների օգնությամբ)
  • դիմել ճնշման ենթարկվող անձանց օգնություն ցուցաբերող կազմակերպություններին (այդ կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները կգտնեգ « Որտեղ օգնություն փնտրել» բաժնում)

Ինչպես վարվել ճնշման (mobbing-ի) դեպքում

Նման երևույթների զոհերը կարող են դատարան դիմել, սակայն անհրաժեշտ է հիշել ապացույցներ ներկայացնելու մասին: Ուստի, կարևոր է ապացույցների հավաքագրումը՝ գրանցումներ կատարելը, փաստաթղթեր պահպանելը, այլ անձանց տեղեկացնելը: 

Ձեր իրավունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ->

Մինչ դատարան դիմելը, խորհուրդ է տրվում օգտվել իրավաբանի ծառայություններից: Լեհաստանում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք անվճար իրավաբանական ծառայություններ են մատուցում: (այդ կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները կգտնեգ « Որտեղ օգնություն փնտրել» բաժնում)

Facebook