այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Դպրոցների տեսակները Լեհաստանում

Դպրոցների տեսակները ԼեհաստանումՏպիր

Տեղեկություններ Լեհաստանի կրթական համակարգի մասին 

Լեհաստանի կրթական համակարգը բաժանված է հետևյալ փուլերի՝ 

  • նախադպրոցական (3-5/6 տարեկան երեխաների համար);
  • տարրական դպրոց (6 տարի, 6/7- 11/12 տարեկան երեխաների համար)
  • միջին դպրոց (3 տարի, 12/13 – 15/16 տարեկան երեխաների համար)
  • ավագ դպրոց (ուսման տևողությունը 3 կամ 4 տարի, ըստ դպրոցի տեսակի) 

Բոլոր կրթական փուլերում գործում են պետական և մասնավոր դպրոցներ. Երրորդ տեսակը, այսպես կոչված հանրային դպրոցներն են: Մասնավոր դպրոցներից տարբերվում են նրանով, որ այստեղ դպրոցի համասեփականատերերը և որոշումներ կայացնողները՝ ներկա կամ նախկին աշակերտների ծնողներն են: 

Պետական դպրոցներում ուսումն անվճար է, մասնավոր և հանրային դպրոցներում՝ վճարովի (բացառություն է արվում կրթաթոշակառու աշակերտների համար): Պետական մանկապարտեզները մասամբ վճարովի են, վարձի չափը տարբերվում է տարբեր բնակության վայրերում, քանի որ սահմանվում է տեղական կառավարման մարմինների կողմից: Բացառություն են կազմում տարրական դպրոցներում գործող, այսպես կոչված, «Օ» դասարանները: Այս դեպքում ծնողներից վարձ չի գանձվում: 

Մանկապարտեզ

Պետական մանկապարտեզները նախատեսված են 3 ից 5 տարեկան երեխաների համար (որպես բացառություն, կարող են ընդունվել 2,5 տարեկան երեխաները:

Մանկապարտեզները մանկավարժական և խնամքի դեր տանելով, հոգում են երեխաների մասին, երբ նրանց ծնողներն աշխատում են: Օտարերկրացի երեխաների համար լեզուն տիրապետելու հնարավորություն են հանդիսանում: 

Պետական մանկապարտեզները գործում են երկուշաբթի- ուրբաթ օրերին: 

Տեղական կառավարման մարմիններն են սահմանում անվճար (օրեկան առնվազն 5 ժամ), և վճարոի ժամերի քանակը, ինչպես նաև վճարումների չափը: Այսպիսով վարձի չափը տարբերվում է տարբեր բնակավայրերում (Վարշավայում յուրաքանչյուր լրացուցիչ ժամի համար ծնողները վճարում են 2,81 զլոտի): Ծնողները վճարում են նաև սննդի համար( Վարշավայում մոտ. 8 զլոտի 1օրվա համար): Մանկապարտեզների մեծ մասը, բացի հիմնական կրթական ծրագրերից, առաջարկում է նաև պարի, նկարչության, օտար լեզվի պարապմունքներ: 

Մանկապարտեզ հաճախելը պարտադիր է 5 տարեկան երեխաների համար, քանի որ մանկապարտեզի վերջին տարին նախապատրաստական է համարվում : 

Պետական մանկապարտեզներում գրանցումները կատարվում են արդեն մարտ ամսին (սեպտեմբերին սկսվող ուսումնական տարվա համար): Առավելություն ունեն տվյալ շրջանում բնակվող երեխաները: Տեղական կառավարման մարմինները կարող են ընդունելության վերաբերյալ լրացուցիչ չափանիշներ սահմանել : 

Խոշոր քաղաքներում գործում է էլեկտրոնային գրանցման համակարգը, որը հնարավորություն է տալիս բացի շրջանային մանկապարտեզից, գրանցել երեխային նաև այլ մանկապարտեզներում: Այդպիսով, շրջանային մանկապարտեզում տեղերի բացակայության դեպքում, երեխան կհաճախի այլ մանկապարտեզ, որն ընտրել է ծնողը: 

Օտարերկրացի երեխաներն ընդունվում են պետական մանկապարտեզներ  նույն պայմաններով, ինչպիսիք Լեհաստանի քաղաքացիների համար են սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ ->

Ծնողները պետք է ծանոթանան ընդունելության չափանիշների հետ: Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել ընտրված մանկապարտեզի կամ տեղական կառավարման մարմինների օգնությանը: 

Պետական մանկապարտեզներում տեղերի բացակայության դեպքում կարելի է օգտվել մասնավոր մանկապարտեզներից, սակայն վճարումներն այս դեպքում ավելի բարձր են (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ) ->

«Օ» դասարաններ

«Օ» դասարանները նախատեսված են այն երեխաների համար, որոնք հաջորդ ուսումնական տարում դպրոց են հաճախելու: Լեհաստանի կրթական համակարգը գտնվում է բարեփոխումների փուլում և դպրոցական տարիքի իջեցում է կատարվում: Այս պահին պարտադիր է համարվում 7 տարեկան երեխաների դպրոց հաճախելը, իսկ  6 տարեկանների դեպքում ծնողներն են որոշում,  թե արդյոք իրենց երեխան կգնա առաջին դասարան կամ, այսպես կոչված «Օ» դասարան:Այդ երկու տարբերակներից մեկը՝ պարտադիր է: 

«Օ» դասարանները կազմակերպվում են դպրոցներում կամ մանկապարտեզներում: 

Ֆինանսավորման սկզբունքները կախված են հաստատության տեսակից. մանկապարտեզները մասամբ վճարովի են, դպրոցներն՝ անվճար: Երկու դեպքերում ծնողը վճարում է սննդի համար: 

Ներկայիս համակարգը ժամանակավոր է: 2014թ սկսվող ուսումնական տարում բոլոր 6 տարեկան երեխաները կսկսեն ուսումն առաջին դասարանում:

Տարրական դպրոց

Տարրական դպրոցների դեպքում գործում է տարածաշրջանային սկզբունքով գրանցումը, այսինքն, դպրոցը պարտավոր է ընդունել նշված տարածաշրջանում բնակվող բոլոր երեխաներին: Այլ դպրոց ընդունելու վերաբերյալ որոշումը կախված է դպրոցի տնօրենից:

անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ -> 

Տարրական դպրոցում ուսման տևողությունը 6 տարի է և բաժանված է երկու փուլերի: I-III դասարաններում պարտադրում է ինտեգրված կրթության սկզբունքը, այսինքն առարկայական հստակ բաժանում չի կատարվում: Բացի օտար լեզվի, սպորտային և գեղարվեստի դասերից, բոլոր դասերը վարում է մեկ ուսուցիչ, որը նաև դասղեկ է:

Ծրագրով նախատեսված է նաև օտար լեզուների ուսուցումը, դպրոցների մոտ. 80% դա՝ անգլրենն է, սահմանամերձ շրջաններում, հաճախ՝ ռուսերեն կամ գերմաներեն: Միջին դպրոցներում պարտադրվում է երկու օտար լեզուների ուսումնասիրությունը, որից մեկն անգլերենն է: 

I-III դասարանցիները կարող են օգտվել երկարօրյա անվճար խնամքից ( 7- 17.00 կամ 18.00): Այդ ժամանակահատվածում երեխաները կարող են օգտվել անվճար և վճարովի լրացուցիչ պարապմունքներից, կամ մանկավարժի հսկողության տակ կատարել հանձնարարությունները: 

IV-VI դասարաններում կատարվում է առարկայական բաժանումը, իսկ ուսուցիչներից մեկը դասղեկ է նշանակվում:

Երկրորդ օտար լեզվի ընտրությունը կախված է տվյալ դպրոցից: Սովորաբար դա գերմաներեն, ֆրանսերեն կամ ռուսերեն լեզուներն են: Բարձր դասարանցիները կարող են օգտվել երկարօրյա խմբից միայն բացառիկ դեպքերում:

Բոլոր երեխաները կարող են օգտվել վճարովի ճաշարաններից, որտեղ վճարումները կատարվում են յուրաքանչյուր ամսվա սկզբին: Երեխայի բացակայության դեպքում հնարավոր է գումարի վերադարձը, սակայն այդ մասին պետք է տեղեկացնել դպրոցի տնօրինությանը: 

VI դասարանի վերջում աշակերտներն ավարտական գրավոր քննություն են հանձնում: Սովորաբար դա տեղի է ունենում ապրիլին, նույն օրը և նույն ժամին Լեհաստանի բոլոր դպրոցներում: Որոշ դպրոցներում նման քննություն է հանձնվում նաև III դասարանում, սակայն այս դեպքում այն պարտադիր չէ և կախված է ծնողների կամքից: Երրորդ դասարանցիների թեստը կրում է միայն տեղեկատվական բնույթ և հետագա  փուլերում հաշվի չի առնվում:

VI դասարանցիների քննությունը

 Չնայած նրան, որ այս քննության արդյունքը չի ազդում աշակերտի դպրոցն ավարտելու փաստի վրա, այն կարող է հաշվի առնվել միջին դպրոց (gimnazjum) ընդունվելու պահին: Քննության ընթացքում ստուգվում են գրելու, կարդալու, պատճառաբանելու և գիտելիգները գործնականում օգտագործելու ունակությունները: 

Քննություն հանձնելը պարտադիր է: Այն աշակերտների համար, ովքեր հարգելի պատճառներով չեն մասնակցել քննությանը, սահմանվում է նոր ժամկետ: Եթե այս դեպքում էլ աշակերտը չի մասնակցում քննությանը, ապա նա ստիպված կլինի կրկնել ուսումը VI դասարանում և դրանից հետո հանձնել քննությունը: 

Քննություն հանձնելու պարտականությունից ազատվում են  առարկայական մրցույթների հաղթողները (վերաբերվում է քննության այն առարկաներին, որոնք եղել են մրցույթին): Մյուս աշակերտները կարող են ազատվել առողջական կամ ճակատագրական այլ  պատճառով:  Աշակերտին քննությունից ազատելու նպատակով, դպրոցի տնօրենը դիմում է Տարածաշրջանային Քննական Հանձնաժողովի (OKE) տնօրենին: Ըստ որոշ փորձագետների,  լեհերենի անբավարար իմացությունը կարող է քննությունից ազատելու հանգամանք լինել, մյուսներն այս մեկնաբանության հետ համաձայն չեն: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշումը կայացնում է Տարածաշրջանային Քննական Հանձնաժողովի OKE) տնօրենը: 

Այն օտարերկրացի երեխաները, ովքեր VI դասարանում են սկսել լեհական դպրոց հաճախելը, հայտնվում են չափազանց բարդ իրավիճակում, քանի որ դժվարանում են հանձնել քննությունը նույն հիմունքներով, ինչ իրենց լեհ դասընկերներին: Ցավոք, լեզվի եւ ուսումնական տարբերությունների հետ կապված խնդիրները հաճախ թույլ չեն տալիս նրանց լավ արդյունքով հանձնել թեստը: 

 Այս խնդիրը չի վերաբերվում այն օտարերկրացի երեխաներին, որոնք արդեն մի քանի տարվա ընթացքում են սովորում լեհական դպրոցում: 

Քննությանը վերաբերվող լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Տարածաշրջանային Քննական Հանձնաժողովի OKE)կայքում  WWW.cke.edu.pl

Միջին դպրոց

Առաջին կրթական փուլից հետո աշակերտները պարտավոր են շարունակել ուսումը միջին դպրոցում: Յուրաքանչյուր երեխա իր երաշխավորված տեղն ունի շրջանային միջին դպրոցում, ըստ բնակության վայրի: Կարող է նաև այլ դպրոց ընդունվել, սակայն այս դեպքում դեր են խաղում ազատ տեղերը և յուրաքանչյուր դպրոցի տնօրինության կողմից սահմանված ընդունելության կանոնները: Որպես կանոն հաշվի են առնվում տարրական դպրոցի ավարտական դասարանի գնահատականները (որոշ դեպքերում VI և  V դասարանների ) և այլ ձեռքբերումները: 

Մասնագիտացված դպրոցները հաճախ լրացուցիչ քննություններ են կազմակերպում ՝օտար լեզուներից կամ սպորտային: Վոեվոդական մրցույթների հաղթողները կարող են ընդունվել ցանկացած դպրոց, անկախ ընդունելության չապանիշներից:

անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ ->

Խորհուրդ է տրվում ծանոթանալ ընտրված դպրոցի ընդունելության կանոններին:

Միջին դպրոցի ավարտական քննություն

Ուսումը միջին դպրոցում ավարտվում է գրավոր քննությունով, որը բաղկացած է երեք մասերից՝ հումանիտար (հարցեր լեհերենից, պատմությունից և հասարակագիտությունից), մաթեմատիկա և բնագիտություն (հարցեր մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն առարկաներից) և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսկ 2012/2013 ուսումնական տարվանից՝ ուկրաիներեն) : Տվյալ լեզուները կարելի է ընտրել այն դեպքում, եթե աշակերտն ուսումնասիրել է այդ լեզուն որպես պարտադիր ծրագրով սահմանված առարկա: Օտար լեզվի քննությունը հանձնվում է հիմնական և  ընդլայնված մակարդակով: Հիմնական մակարդակը պարտադիր է բոլորի համար, իսկ ընդլայնվածը այն աշակերտների համար, ովքեր տվյալ լեզուն ուսումնասիրել են դեռ տարրական դպրոցում: Մնացած աշակերտների համար ընդլայնված քննությունը կամավոր է: 

Օտար լեզվի քննության ընտրությունը անհրաժեշտ է կատարել մինչ    սեպտեմբերի 20, և ծնողների կողմից ստորագրված դիմումը ներկայացնել դպրոցի տնօրենին: 

Հումանիտար և ճշգրիտ առարկաներից քննությունների տևողությունը՝ 150 րոպե է, իսկ օտար լեզվի յուրաքանչյուր քննությունը՝60 րոպե: Քննությունը դրական արդյունքով հանձնելու չափանիշներ սահմանված չեն, սակայն քննությանը մասնակցելը դպրոցն ավարտելու պայման է հանդիսանում: Քննության արդյունքը հաշվի է առնում միայն որոշ ավագ դպրոցներում, ընդունելության ընթացքում: 

2011/2012 ուսումնական տարում այն օտարերկրացի աշակերտները, որոնք դպրոցում ունենալով ադապտացիոն դժվարություններ, օգտվել են մանկավարժի կամ հոգեբանի օգնությունից (օր. լեհերենի լրացուցիչ դասեր)- լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ -> dodatkowych zajęć z języka polskiego,

կարող են, մանկավարժական խորհրդի որոշմամբ, քննության ընթացքում օգտվել որոշ արտոնություններից:

Հնարավոր արտոնությունները կախված են աշակերտի պահանջներից. 

  1. Աշխատանքի համար նախատեսված  լրացուցիչ ժամանակ 
    • պատմությունից, հասարակագիտությունից և հիմնական մակարդակով օտար լեզվից  առնվազն 20 րոպե
    • լեհերենից և մաթեմատիկայից առնվազն 45 րոպե
    • ընդլայնված մակարդակով օտար լեզվից առնվազն 30 րոպե 
  1. առանձին սենյակում քննության հնարավորություն
  2. անհրաժեշտության դեպքում, լեհերենի քննության որոշ հանձնարարությունների այլ գնահատման չափանիշներ 

Արտոնություններից օգտվելու հնարավորություն ունեցող խմբերի և գնահատման չափանիշների վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր տարի սահմանվում են Կենտրոնական Քննական Հանձնաժողովի որոշումով: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք WWW.cke.edu.pl (տեղեկությունները հասանելի են միայն լեհերենով):

 

Ավագ դպրոցներ

Լեհաստանում այսպես են անվանվում այն դպրոցները, որտեղ աշակերտը շարունակում է ուսումը միջին դպրոցից (gimnazjum) հետո: Ավագ դպրոցի տեսակները. 

  • երեք տարի տևողությամբ ընդհանուր դպրոց (LO), որն ավարտվում է միջնակարգ կրթության քննություններով (matura)
  • չորս տարի տևողությամբ տեխնիկում (T), որն ավարտվում է միջնակարգ կրթության քննություններով (matura) և մասնագիտական դիպլոմ ստանալով
  • երեք տարի տևողությամբ մասնագիտական դպրոց (ZSZ), որը տարբեր մասնագիտությունների դիպլոմների ձեռք բերման հնարավորություն է տալիս, սակայն միջնակարգ կրթության քննությունները հանձնելու համար անհրաժեշտ է շարունակել ուսումը չափահասների համար նախատեսված դպրոցում կամ լրացուցիչ տեխնիկումներում 

Ընդհանուր ավագ դպրոցների և տեխնիկումների ուսանողները, միջնակարգ կրթության քննությունները հանձնելու դեպքում կարող են շարունակել ուսումը բուհերում: 

Այն անձիք, ովքեր չեն ավարտել վերը նշված դպրոցները, կարող են շարունակել ուսումը չափահասների համար նախատեսված դպրոցներում: 

Յուրաքանչյուր ավագ դպրոց սահմանում է ընդունելության իր չափանիշները, այդ նպատակով խորհուրդ է տրվում տեղեկությունների համար դիմել ընտրված դպրոցի օգնությանը: 

անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ ->

Միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ

Սա բոլոր ավագ դպրոցների և տեխնիկումների շրջանավարտների համար սահմանված ընդհանուր քննություն է, որը կազմակերպվում է մայիսին: Քննությունը պարտադիր չէ, սակայն անհրաժեշտ է հետագա ուսումը շարունակելու համար: 

Քննությունը բաղկացած է պարտադիր և լրացուցիչ մասերից: Պարտադիր մասում շրջանավարտները  հանձնում են գրավոր և բանավոր լեհերեն, ընտրված օտար լեզու, մատեմատիկա և ազգային փոքրամանության լեզու (եթե դասավանդվում է տվյալ դպրոցում): 

Լրացուցիչ մասում աշակերտը կարող է ընտրել առնվազն 6 առարկա և որոշում կայացնել հիմնական կան ընդլայնված մակարդակի վերաբերյալ: 

Քննությունը հանձնված է համարվում պարտադիր մասի յուրաքանչյուր առարկայից հնարավոր միավորների 30% ստանալու դեպքում : 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք WWW.cke.edu.pl (տեղեկությունները հասանելի են միայն լեհերենով)

Facebook