այս պահին գտնվում եք.

Դիպլոմի ճանաչումՏպիր

Տվյալ գործընթացը վերաբերվում է այլ երկրներում տրված դիպլոմների ճանաչմանը և այն երկրներին, որոնց հետ Լեհաստանը չի կնքել կրթության ճանաչման երկկողմանի պայմանագիր:

Դիպլոմների ճանաչման ընթացքը

Դիպլոների ճանաչումն իրականացնում է կրթական հաստատության ամբիոնի կամ գիտական խորհուրդը: Ճանաչումը կատարվում է միայն այն բաժիններում, որոնք տվյալ գիտական բնագավառում դոկտորի կոչում պարգևելու իրավունքն ունեն:

Ուշադրություն՝ դա նշանակում է որ արտասահմանում  սոցիոլոգիայի բաժինն ավարտած անձը կարող է դիմել Վարշավայի համալսարանի Սոցիոլոգիայի և Փիլիսոփայության բաժին, քանի որ այդ կրթական հաստատությունը սոցիոլոգիայի դոկտորի կոչում տրամադրելու լիազորություն ունի: 

Այն դեպքում, երբ դիպլոմի ճանաչումը վերաբերվում է մեկից ավելի բուհերում ուսումնասիրվող մասնագիտությանը, տվյալ անձը պետք է դիմի ռեկտորին և նա կնշանակի դիպլոմի ճանաչման համար պատասխանատու խորհուրդը: 

Դիպլոմի ճանաչման համար անհրաճեշտ է դիմում ներկայացնել ամբիոնի կամ գիտական խորհրդին, կցելով հետևյալ փաստաթղթերը. 

  • արտասահմանում տրված դիպլոմը և պատճեն
  • դպրոցական ավարտական վկայականը, որի հիման վրա տվյալ անձը ընդունվել է համապատասխան բուհ
  • լեհերենով կազմված կենսագրությունը
  • վկայություն այն մասին, որ տվյալ դիպլոմը դեռ չի ճանաչվել ոչ մի լեհական կրթօջախում 

Մինչ որոշում կայացնելը, գիտական  խորհուրդը կարող է  թեկնածուի կողմից որոշ քննություններ հանձնելու վերաբերյալ որոշում կայացնել: 

Դիպլոմի ճանաչման գործընթացը պետք է ավարտվի երեք ամսվա ընթացքում, դիմումն ընդունելու պահից, կամ մեկ ամսվա ընթացքում՝ քննություն հանձնելու պահից: 

Բացասական որոշումը կարելի է բողոքարկել, դիմելով ռեկտորին: Բողոքարկման ժամկետները սահմանափակված չեն: 

Դրական որոշման դեպքում՝ տվյալ անձին վկայական է տրվում , որն անհրաժեշտ է ներկայացնել դիպլոմի հետ: 

Ուշադրություն՝դիպլոմի ճանաչման գործընթացը կարող է իրականում բարդ լինել և ծախսեր պահանջել: Օրինակ, կարող է պահանջվել դիպլոմի թարգմանությունը: Ճանաչման գործընթացը երբեմն մեկ տարի է տևում: Կարող են նաև լրացուցիչ ստաժավորումներ պահանջվել: Բացի այդ, արտասահմանում տրված որոշ գիտական կոչումներ հնարավոր չէ ճանաչել Լեհաստանում: Օրինակ, մեկամյա մագիստրոսական կրթությունը չի կարող ճանաչվել Լեհաստանում, կարճատևության պատճառով:

Վճարումներ

Վճարումների չափը հաստատում է տվյալ բուհի ղեկավարությունը, հաշվի առնելով հնարավոր դասընթացները կամ քննությունները: Վճարումը կատարվում է անկախ ճանաչման արդյունքից և սովորաբար կազմում է՝ 2000-6000 զլոտի: 

Ծանր ֆինանսական վիճակում գտնվող թեկնածուի խնդրանքով, գիտական խորհրդի նախագահը կարող է նվազեցնել վճարման չափը կամ ազատել վճարումից:

Դիպլոմի Ճանաչման ընթացքից ազատում

Արտասահմանում դիպլոմ ստացած և Լեհաստանում երկրորդ աստիճանի կամ հետդիպլոմային կրթություն ստանալու ցանկություն հայտնող անձը կարող է ազատվել դիպլոմը ճանաչելու անհրաժեշտությունից: Այդ նպատակով անհրաժեշտ է դիմում ներկայացնել տվյալ բուհի կազմակերպչական մարմնին: Դիմումի հետ ներկայցվում են նույն փաստաթղթերը, որոնք պահանջվում են դիպլոմի ճանաչման գործընթացում: 

Բացի այդ, անհրաժեշտ է վկայություն ներկայացնել այն մասին, որ դիպլոմը տրամադրած երկրում տվյալ դիպլոմի հիման վրա հնարավոր է  երկրորդ կամ երրորդ աստիճանի կրթություն ստանալը: Այդ վկայությունը տրվում է ԵՄ կամ Եվրոպական Տնտեսական Տարածքի երկրի պատասխանատու կրթական կամ հյուպատոսական մարմնի, կամ Լեհաստանի հյուպատոսի կողմից: Գիտական խորհուրդը կարող է վավերացված կամ հյուպատոսի կողմից հաստատված թարգմանություն պահանջել: Վավերացված թարգմանության արժեքը կազմում է՝ 30-60 զլոտի: 

Դիպլոմի ճանաչման անհրաժեշտությունից ազատվում են այն անձիք, որոնք դոկտորական կրթության ցանկություն են հայտնում և ներկայացնում են հետևյալ բարձրագույն կրթության դիպլոմները. 

  • ԵՄ, Շվեյցարիայի Դաշնության, կամ Ազատ Առևտրի Եվրոպական Ասոցիացիայի անդամ երկրներից մեկի կրթական հաստատությունում տրամադրված
  • որը տրամադրող երկրում դոկտորական կրթություն ստանալու հնարավորություն է տալիս:
Facebook