այս պահին գտնվում եք.

Բուհերը ԼեհաստանումՏպիր

Բուհերի տեսակները և մասնագիտական կոչումները Լեհաստանում

Լեհաստանում գործում են բուհերի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են ընդունելության կարգով, ուսման տևողությամբ և մասնագիտական կոչումներով՝ 

  • առաջին աստիճանի բարձրագույն ուսումնական հաստատությունները ՝   մասնագիտաական ուսումնական հաստատություններ են, որոնք պատրաստում են բակալավրի կամ ինժեների որակավորումով մասնագետների: Ուսման տևողությունը՝ 6-7 կիսամյակ է: Ընդունելության համար անհրաժեշտ է միջնակարգ դպրոցի ավարտական վկայականը (Լեհաստանում կամ արտասահմանում ստացված):
  • երկրորդ աստիճանի բարձրագույն ուսումնական հաստատությունները ՝   մասնագիտաական ուսումնական հաստատություններ են, որոնք ավարտվում են մագիստրոսի, ինժեներ մագիստրոսի  կամ հավասար կարգի որակավորումով (օր.՝ բժիշկ, ատամնաբույժ, անասնաբույժ): Տևողությունը՝  3-4 կիսամյակ է: Նախատեսված է Լեհաստանում կամ արտասահմանում առաջին աստիճանի բուհն ավարտած անձանց համար:
  • մագիստրոսական բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ ավարտվում են մագիստրոսի, ինժեներ մագիստրոսի կամ հավասար կարգի որակավորումով: Տևողությունը՝9-12 կիսամյակ է: Ընդունելության համար անհրաժեշտ է միջնակարգ դպրոցի ավարտական վկայականը (Լեհաստանում կամ արտասահմանում տրված): Ընդգրկում են՝ դեղագործությունը, իրավաբանությունը, հոգեբանությունը, բժշկական մասնագիտությունները: 

Մասնագիտական աստիճան ստանալուց հետո հնարավոր է շարունակել ուսումը՝ 

  • երրորդ աստիճանի ուսումնական հաստատություներում, այսինքն դոկտորանտուրա, որն ապահովում է տվյալ մասնագիտությունում խորացված գիտելիքների ձեռք բերումը: Դոկտորական աշխատանքը պաշտպանելուց հետո, գիտոթյունների դոկտորի կոչում է տրվում:
  • հետբուհական կրթության նպատակն է՝ տվյալ մասնագիտությունում խորացված գիտելիքների ձեռք բերումը: Տևողությունը՝ 2-4 կիսամյակ է: Ավարտելուց հետո տրվում է ավարտական վկայական (ոչ դիպլոմ), սակայն գիտական կոչում չի տրամադրվում: 

Օտարերկրացիները կարող են սովորել բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում, ընդունելության և հետագա ուսումը շարունակելու հետ կապված պայմանները կատարելու դեպքում:

Օտարերկրացիների ընդունելության ընդհանուր պայմանները

Լեհաստանի քաղաքացիների համար պետական ուսումնական հաստատություններում ուսումն  անվճար է: 2013 թ. վճարովի կդառնա երկրորդ մասնագիտության ուսուցումը: Պետական բուհերի երեկոյան և հեռակա բաժիններում ոսուցումը՝ նույնպես վճարովի է: Վճարումների չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը:

Ոչ պետական ուսումնական հաստատություններում ցերեկային, երեկոյան և հեռակա ուսուցումը՝ վճարովի է: 

Որպես կանոն, բոլոր օտարերկրացիները կարող են սովորել լեհական ուսումնական հաստատություններում, սակայն ընդունելության և ուսման պայմանները տարբերվում են ըստ օտարերկրացու իրավական կարգավիճակի: Որոշ խմբերի օտարերկրացիները կարող են սովորել Լեհաստանի քաղաքացիների համար նախատեսված պայմաններով  (և այդպիսով անվճար): Այդ խմբերին պատկանում են՝ 

  • Մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները (ինչ է նշանակում մշտական կացության կարգավիճակը) 
  • Լեհի Քարտ ունեցող օտարերկրացիները (ինչ է նշանակում Լեհի Քարտը)
  • Լեհաստանում տրամադրված, փախստականի կարգավիճակով օտարերկրացիները
  • Լեհաստանում ժամանակավոր պաշտպանությունից օգտվող օտարերկրացիները
  • Միգրանտ աշխատողների ընտանիքի անդամները, որոնք՝ ԵՄ, Շվեյցարիայի Դաշնության, կամ Ազատ Առևտրի Եվրոպական Ասոցիացիայի անդամ երկրների քաղաքացիներ են, և բնակվում են Լեհաստանում
  • Երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակով օտարերկրացիները (որն է Եվրոպական Համայնքների երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը)
  • Լրացուցիչ պաշտպանությունից օգտվող օտարերկրացիները
  • ԵՄ, Շվեյցարիայի Դաշնության, կամ Ազատ Առևտրի Եվրոպական Ասոցիացիայի անդամ երկրների քաղաքացիները և իրենց ընտանիքի անդամները, եթե Լէհաստանում մշտական կացության կարգավիճակով են 

Մնացած օտարերկրացիները կարող են սովորել Լեհաստանում վճարովի պայմաններով, սակայն կարող են օգտվել այդ վճարումներից ազատող կրթաթոշակներից (լրացուցիչ տեղեկություններ կրթատոշակների մասին կգտնեք ստորև)

Օտարերկրացու հիմնավորված խնդրանքով, ուսումնական հաստատության ռեկտորը կարող է մասամբ նվազեցնել կամ ամբողջովին չեղյալ համարել ուսման վարձը:

Ուսման վարձին վերաբերվող տեղեկությունները հասանելի են այստեղ->

Կրթաթոշակներ օտարերկրացիների համար

Լեհաստանի քաղաքացիների համար սահմանված պայմաններով սովորելու իրավունք ունեցող օտարերկրացիները կարող են դիմել պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակի համար: Այդ կրթաթոշակների տեսակներն են՝

  • սոցիալական
  • հատուկ հաշմանդամների համար
  • ուսումնական և սպորտային նվաճումների  համար
  • նախարարի կրթաթոշակ ուսումնական նվաճումների համար
  • նախարարի կրթաթոշակ նշանավոր սպորտային նվաճումների համար
  • սննդի համար նախատեսված
  • բնակեցման համար նախատեսված
  •  աջակցություն 

Այն օտարերկրացիները, ովքեր վերը նշված կրթաթոշակներից օգտվել չեն կարող, կարող են դիմել հետևյալ կրթաթոշակների համար՝

  • Լեհաստանի կառավարության կրթաթոշակ
  • Այլ երկրի կառավարության կրթաթոշակ
  • Անվճար և առանց կրթաթոշակների կրթություն 

Լեհաստանի կառավարության կրթաթոշակ . տրվում է ուսանողներին և սատաժավորում անցնողներին երկկողմանի համաձայնագրերի հիման վրա: Լեհաստանի կառավարության կրթաթոշակակիրներն ազատվում են ուսման վարձից: Տեղերի քանակը յուրաքանչյուր տարի սահմանվում  է միջազգային պայմանագրերով և տրվում է կրթության նախարարի կողմից: Հետաքրքրված անձիք պետք է դիմեն Լեհաստանի հյուպատոսություններ: 2010-2011 ուսումնական տարվա համար սահմանված են եղել հետևյալ կրթաթոշակներ՝   

     900 zł – բակալավրական և մագիստրոսական կրթություն

     1350 zł – գիտահետազոտական ​​ստաժավորումներ եւ դոկտորանտուրա

     1600 zł –գիտությունների դոկտորի կրթաթոշակ

Կրթաթոշակը վճարվում է անմիջապես ընդունող ուսումնական հաստատությունում: 

Այլ երկրի կառավարության կրթաթոշակ. հատկացվում է այն օտարերկրացիներին, որոնց կրթությունը ընդանալու է միջազգային պայմանագրերի հիման վրա, իրենց երկրի նախարարության կամ որևէ կրթական հաստատության կողմից: Տվյալ կրթաթոշակակիրների կրթությունն անվճար է:

Անվճար և առանց կրթաթոշակների կրթություն. տրամադրվում է միջազգային պայմանագրերի հիման վրա կամ որոշ երկրներին հատկացվող, Լեհաստանի կառավարության օժանդակության ծրագրերի սահմաններում: Անհրաժեշտ է դիմել լեհական հյուպատոսություններ:  Այս ծրագրից օգտվող օտարերկրացին ազատվում է վճարումներից, սակայն կրթաթոշակ ստանալ չի կարող և ինքնուրույն է ծածկում Լեհաստանում բնակվելու ծախսերը: 

Յուրագանչյուր կրթոջախ օտարերկրացիներին կրթաթոշակ հատկացնելու և վճարումներից ազատելու սեփական կանոնները կիրառելու իրավունքն ունի:

Ընդունելության կարգը

Ընդունելությունը կատարվում է տվյալ կրթօջախի կողմից պահանջվող առարկաներից ավարտական քննությունների միավորների մրցույթի արդյունքում (լրացուցիչ տեղեկություններ ավարտական քննությունների վերաբերյալ->)

Այն անձիք, որոնք արտասահմանում են հանձնել ավարտական քննությունները և նրանց միավորների հաշվարկումը հնարավոր չէ, պարտավոր են ընդունելության քննություն հանձնել: Որոշ կրթոջախներում ընդունելությունը կատարվում է միայն ընդունելության քննությունների հիման վրա: Մեկ այլ բուհերում ՝պահանջվում են ինչպես ավարտական վկայականները, այնպես էլ ընդունելության քննությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ընտրված կրթօջախ:

Ընդունելությունը կատարվում է հանձնաժողովի կողմից, որը և կայացնում է վերջնական որոշումը: Ընդունելությունը պետք է կատարվի հակախտրականության սկզբունքներով, ինչը նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն թեկնածուների օբյեկտիվ գիտելիքները և ունակությունները, իսկ ընդունվելու հնարավորությունը լինի հավասար բոլորի համար, անկախ տարիքից, սեռից և ծագումից:

Լեզվի իմացություը և ընդունելությունը

Լեհերեն լեզվով ուսուցումն իրականացնող կրթօջախներ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց լեզվի իմացությունը հաստատված է՝

  • համապատասխան դասընթացների ավարտական վկայականով (օր. մեկ տարի տևողությամբ նախապատրաստական դասընթացներ, որոնք իրականացվում են նախարարության կողմից նշված հաստատություններում, և այդ ժամանակահատվածը գումարվում է օտարերկրացու համար սահմանված կրթության ժամանակահատվածին, և նա օգտվում է բարձրագույն հաստատության ուսանողի արտոնություններից)
  • լեզվի պետական հանձնաժողովի կողմից տրված վկայականով
  • ընդունող հանձնաժողովի կողմից 

Օտարերկրացիները կարող են նաև օտար լեզուներով  ուսուցումն անցկացնող կրթօջախներ ընդունվել, լեզվի իմացության վկայական ունենալու դեպքում(բացառությամբ բժշկական հաստատությունների կլինիկական դոկտորական բաժինների):

 

Ինչ է նշանակում ECTS Co to są punkty ECTS

ECTS միավորները՝ այսինքն ուսանողի աշխատանքի միջին չափանիշները, անհրաժեշտ են ուսման վերջնական արդյունքի համար:  Յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված է առանձին միավորների քանակ: Դիպլոմ ստանալու համար անհրաժեշտ է 

  • առաջին աստիճանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում՝ առնվազն 180 ECTS միավոր
  • երկրորդ աստիճանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում՝առնվազն 90 ECTS միավոր
  • հինգամյա մագիստրոսական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում՝ առնվազն 300 ECTS միավոր
  • վեցամյա բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում՝ 360 ECTS միավոր

Բացի սահմանված միավորներից, ուսանողը իրավունք ունի, օգտվելով լրացուցիչ դասերից, ոչ ավել քան 30 ECTS միավոր ստանալ, իսկ անհատական միջֆակուլտետային ուսուցման դեպքում՝ առնվազն 90 ECTS միավոր:

Ուսանողների կարգավիճակի օրինականացումը

Ուսման հիման վրա տրամադրվող կացության քարտի վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ-> 

Վիզաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Եթե օտարերկրացին ուսումն ավարտելուց և քարտի կամ վիզայի ժամկետի լրանալուց հետո ցանկանում է մնալ Լեհաստանում, ապա պետք է օրինականացնի իր կարգավիճակը: Կացության կարգավիճակը օրինականացնելու վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->  

Ուսանողների բժշկական ապահովագրությունը

Օտարերկրացի ուսանողները բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք ունեն Ազգային Առողջապահական Հիմնադրամում ապահովագրվելու դեպքում: Ապահովագրության վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ-> 

Լեհական ծագումով անձանց ապահովագրման ծախսերը կրում է  տվյալ կրթօջախը: Սակայն անհրաժեղտ են այդ փաստը հաստատող փաստաթղթեր:

Ուսանողների բնակեցումը

Ուսանողներին, այդ թվում օտարերկրացիներին, կարող է հանրակացարան հատկացվել: Յուրաքանչյուր կրթօջախ ժամկետ է սահմանում, որի ընթացքում անհրաժեշտ է հայտ ներկայացնել: Մինչ ընտրություն կատարելը անհրաժեշտ է համոզվել, թե տվյալ կրթօջախը հանրակացարան ունի, և որքան է վճարումների չափը: Եթե ուսանողին արդեն հատկացվել է հանրակացարանը, միևնույն է, ուսումնական տարվա վերջում անհրաժեշտ է նոր հայտ ներկայացնել: 

Ուշադրություն՝ հարկ է հաշվի առնել,  որ  ցանկացողների թիվը հաճախ գերազանցում է տեղերի քանակը, այդ պատճառով միշտ չէ, որ հայտերը բավարարվում են: 

Հանրակացարանները վճարովի են, իսկ վարձի չափը սահմանում է տվյալ հանրակացարանը: Սովորաբար այն կազմում է 400-500 զլոտի: Հանրակացարանների  սենյակների մէծ մասը՝ 2-3 հոգանոց են:

Ready, Study, Go! Poland

http://www.go-poland.pl

Facebook