այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերությունՏպիր

Բաժնետիրական ընկերությունը նախատեսված է միջին և մեծ ձեռնարկությունների համար: Բաժնետիրական ընկերությունը  իրավաբանական անձի կարգավիճակ ունի: Ովքեր՞ են իրավաբանական անձ համարվում

Ովքեր՞ կարող են բաժնետիրական ընկերություն ստեղծել

Այս տեսակի ըկերությունը նախատեսված է մեկ կամ ավելի անձանց համար:Ովքեր՞ են համարվում Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպչական միավոր Բաժնետիրական ընկերությունը չի կարող ստեղծվել անհատական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից:

Բաժնետիրական ընկերություն ստեղծելու գործընթացը

Բաժնետիրական ընկերություն ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  • ստեղծել ընկերության կանոնադրությունը
  • վճարել ողջ բաժնեհավաք կապիտալը մինչ ընկերության գրանցումը (վճարումն անհրաժեշտ է կատարել ընկերության բանկային հաշվեհամարին)
  • կատարել ընկերության մարմինների նշանակումը (օրինակ, տնօրեն, նախագահ)
  • գրանցել ընկերությունը Ազգային Դատական Գրանցամատյանում (Որն է Ազգային Դատական Գրանցամատյանը- KRS? ->)

Հայտն անհրաժեշտ է ներկայացնել KRS-W4 ձևով: Հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • KRS-WM, որտեղ դասակարգվում  է ընկերակցության գործունեությունը
  • KRS-WK, որտեղ նշվում են ընկերակցությունը ներկայացնելու   համար  լիազորված անձինք

- ընկերության հաշվառումը վիճակագրական վարչությունում REGON նմանականացման համարը ստանալու նպատակով (վիճակագրական վարչությունում գրանցումն անհրաժեշտ է կատարել անկախ Ազգային Դատական գրանցմատյանում կատարած գրանցումից)

Նվազագույն ներդրման կապիտալը կազմում է՝ 100.000 զլոտի:

Հարկեր

Բաժնետիրական ընկերության  դեպքում կիրառվում է իրավաբանական անձանց համար նախատեսված CIT հարկման ձևը:

Ձեռնարկատերերի պատասխանատվությունը

Ընկերությունն իր ողջ անձնական գույքով անսահմանափակ պատասխանատվություն է կրում: Բաժնետերերը ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, ռիսկային են համարվում միայն իրենց կատարած ներդրումները:

Բաժնետիրական  ընկերություն  ստեղծելու իրավունք ունեցող օտարերկրացիները

Լեհաստանում օրինական հիմունքներով գտնվող յուրաքանչյուր օտարերկրացի կարող է ստեղծել և վարել այս տեսակի ընկերակցությունը:

Նշում՝ Լեհաստանի և այլ երկրների միջև կնքված միջազգային պայմանագրերը կարող են լրացուցիչ արտոնություններ կամ սահմանափակումներ նախատեսել: Անհարաժեշտ է ճշտել տվյալ երկրի հետ կնքված պայմանագրերի առկայությունը: Արտաքին Գործերի Նախարարության կայգում  կարող եք ճշտել այդ տեղեկությունները. :

Լեհաստանի տարածքում առանց օրինական հիմունքների գտնվող օտարերկրացին (որն է անօրինական բնակությունը ->) չի կարող տնտեսական գործունեություն իրականացնել:

Facebook