այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՀՏՀ ԲՈՒՀերը Լեհաստանում

ԲՈՒՀերը ԼեհաստանումՏպիր

Ես Լեհաստանի քաղաքացի եմ: Կարո՞ղ է արդյոք ամուսինս սովորել Լեհաստանի ԲՈՒՀ երում լեհական քաղաքացիություն ունեցող անձանց համար սահմանված պայմաններով:

Լեհական քաղաքացիություն ունեցող անձանց համար սահմանված պայմաններով սովորելու իրավունքը կախված է Լեհաստանում բնակության հիմք հանդիսացող փաստաթղթից: Եթե Ձեր ամուսինը ժամանակավոր բնակության թույլտվություն ունի, ապա նրան անվճար սովորելու իրավունք չի տրվում: Լեհական քաղաքացիություն ունեցող անձանց համար սահմանված պայմաններով սովորելու իրավունքը տրվում է մշտական բնակության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի  թույլտվություն ունեցող անձանց: Մշտական բնակության իրավունք չունեցող անձանց   (այդ թվում վիզայի կամ ժամանակավոր բնակության թույլտվության հիմունքներով բնակվող Լեհաստանի քաղաքացիների ամուսիններին)  տրվում է վճարովի սովորելու իրավունքը:  Օտարերկրացու հիմնավորված դիմումի համաձայն ուսումնական հաստատության ռեկտորը կարող է նվազեցնել վճարումների չափը կամ ազատել վճարումներից:

Ես մշտական բնակության թույլտվություն և հետևաբար, լեհական քաղաքացիություն ունեցող անձանց համար սահմանված պայմաններով սովորելու իրավունք ունեմ:

Սակայն ինձ տեղեկացրել են, որ ինձ կրթաթոշակի իրավունք չի տրվում: Արդյո՞ք դա  օրինական է:

Մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն լեհական քաղաքացիություն ունեցող անձանց համար սահմանված պայմաններով սովորելու իրավունք է տրվում: Լեհական քաղաքացիություն ունեցող անձանց համար սահմանված պայմաններով սովորող ուսանողները նաև պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակի իրավունքից են օգտվում: Մշտական կացության կարգավիճակը ավտոմատ կերպով կրթաթոշակ հատկացնելու հիմք  չի հանդիսանում: Կրթաթոշակից օգտվելու համար Դուք, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացիները պետք է որոշ պայմաններ կատարեք: Սահմանված է երկու տեսակի կրթաթոշակ՝ գիտական և սոցիալական: Գիտական կրթաթոշակը տրվում է գնահատականների միջին արդյունքների հիման վրա, իսկ սոցիալականը՝ ծանր ֆինանսական իրավիճակում գտնվող ուսանողներին: Նշված պայմաններին համապատասխանելու վերաբերյալ տեղեկությունների համար  դիմեք ուսումնական հաստատություն:

Facebook