այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Առողջության ապահովագրություն և բժշկական սպասարկում

Առողջության ապահովագրություն և բժշկական սպասարկումՏպիր

Լեհաստանի Հանրապետության տարածքում կարելի է օգտվել պետական բժշկական ծառայություններից անվճար կամ մասնավոր (այդ դեպքում անհրաժեշտ է վճարել ծառայությունների համար):

Եթե ցանկանում եք օգտվել անվճար բժշկական ծառայություններից, ապա անհրաժեշտ է ապահովագրվել Ազգային Առողջապահական Հիմնադրամում (NFZ): Ինչ է նշանակում Ազգային Առողջապահական Հիմնադրամ (NFZ) ->

Այս ապահովագրության շնորհիվ Դուք կարող եք օգտվել նաև մասնավոր բուժծառայություններից, սակայն այդ ծառայությունները տրամադրող հիմնարկությունը պետք է Ազգային Առողջապահական Հիմնադրամի հետ կնքված պայմանագիր ունենա: 

Լրացուցիչ տեղեկություններ կքտնեք հիմնադրամի կայքում   

Լեհաստանում աշխատող բոլոր անձիք, այդ թվում նաև օտարերկրացիները, պարտադիր առողջական ապահովագրման ենթակա են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ամիս, գործատուն նրանց աշխատավարձից վճարումներ է կատարում հիմնադրամի հաշվին:

Բուժծառայություններից կարող են օգտվել նաև ապահովագրված անձի ընտանիքի անդամները (եթե այլ տեղ ապահովագրված չեն), հիմնադրամում համապատասխան գրանցումներ կատարելուց հետո:

 Եթե տվյալ անձը (այդ թվում օտարերկրացին) Ազգային Առողջապահական Հիմնադրամում (NFZ) ապահովագրված չէ, ապա նա կարող է օգտվել բժշկական ծառայություններից, վճարելով դրանց համար: Եթե տվյալ անձը ապահովագրված է մասնավոր ապահովագրական ընկերությունում, ապա բուժման համար վճարում է այդ ընկերությունը:

Բազմաթիվ մասնավոր ընկերություններում հնարավոր է գնել ծառայությունների փաթեթ, այսինքն յուրաքանչյուր ամսվա համար սահմանված վճարումներ կատարելով, դուք կստանաք փաթեթում նշված ծառայություններից օգտվելու հնարավորություն: Մանրամասն տեղեկություններ կստանաք այդ ընկերություններում: 

Վիզայի հիման վրա Լէհաստանում գտնվող օտարերկրացիները չեն կարող օգտվել պետական անվճար ծառայություններից: 

Ալբանիայի, Թունիսի, Ռուսաստանի, Մակեդոնիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Սերբիայի քաղաքացիները որոշակի անվճար բուժծառայություններից օգտվելու իրավունք ունեն, միջազգային պայմանագրերի հիման վրա: Պայմանագրերում նշված են միայն որոշակի ծառայությունները կամ օտարերկրացիների որոշ խմբերի համար նախատեսված ծառայությունները: մանրամասն տեղեկությունների համար դիմեք ձեր երկրի դեսպանատանը: Դեսպանատների տվյալները գտնվում են այստեղ-> 

Լեհաստանում ժամանակավոր գտնվող Ռուսաստանի քաղաքացիները, հանկարծակի պատահարների և հիվանդությունների դեպքում անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեն, մինչև որ նրանց առողջական վիճակը թույլ կտա նրանց տեղափոխել իրենց երկիր:

Facebook