այս պահին գտնվում եք.

Առողջության ապահովագրությունՏպիր

Ինչ է առողջության ապահովագրությունը

Դա ապահովագրություն է  հիվանդության, դժբախտ պատահարի, վնասվածքի, թունավորման և այլ դեպքերի համար: Այս ապահովագրումից օգտվելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս վճարումներ կատարել:

 

Ով կարող է օգտվել պետական միջոցներից ֆինանսավորվող բժշկական ծառայություններից

Ազգային Առողջապահական Հիմնադրամում գոյություն ունեն երկու տեսակի ապահովագրություններ՝ պարտադիր և կամավոր: Ապահովագրության սահմաններում տրամադրվող ծառայությունները հասանելի են երկու խմբերի համար, միևնույն պայմաններով: Ինչ է նշանակում Ազգային Առողջապահական Հիմնադրամ (NFZ) -> 

Պետական առողջապահական ծառայություններից կարող են օգտվել այն օտարերկրացիները, որոնք պատկանում են հետևյալ խմբերից որևէ մեկին՝ 

  1. Լեհաստանի տարածքում աշխատողները 

Լեհաստանում բոլոր օրինական աշխատող անձիք (այդ թվում օտարերկրացիները) օգտվում են պարտադիր առողջապահական ապահովագրությունից: Դա նշանակում է որ աշխատող անձը և, առողջության ապահովագրություն չունեցող, նրա ընտանիքի անդամները (կին, ամուսին, երեխաներ) կարող են անվճար օգտվել պետական և մասնավոր բժշկական ծառայություններից:           

Ուշադրություն՝անհրաժեշտ է հիշել, որ մասնավոր բուժօգնությունը անվճար է միայն այն դեպքում, երբ տվյալ բժշկական հիմնարկությունը կամ բժիշկը Ազգային Առողջապահական Հիմնադրամի հետ կնքված պայմանագիր ունեն: 

Գործատուի պարտավորությունն է, նոր աշխատողի տվյալները ապահովագրելու նպատակով ներկայացնել Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS): 

Այդ նպատակով գործատուն լրացնում է ZUS ZUA հայտը,  ձևը հասանելի է այստեղ-> և ZUS ZZA , ձևը հասանելի է այստեղ-> : Այնուհետև, գործատուն յուրաքանչյուր ամիս, աշխատողի աշխատավարձից վճարումներ է կատարում: 

  1. ապահովագրված(այդ թվում ՝աշխատող) անձանց ընտանիքի անդամները 

Ապահովագրությունից նույն պայմաններով կարող են օգտվել ապահովագրվածի ընտանիքի անդամները՝

  • երեխան (սեփական երեխան, կնոջ, ամուսնու երեխան, թոռը, երեխան, որի համար ապահովագրվածը իրավական խնամակալ է հանդիսանում)-մինչև 18 տարեկանը, կամ 26 տարեկանը՝ ուսանողների դեպքում: Հաշմանդամ երեխաների դէպքում տարիքային սահմանափակումներ չեն կիրառվում:
  • ամուսինը (կամ կինը)
  • ծնողները, տատը և պապը, եթե բնակվում են ապահովագրվածի հետ նույն բնակելի տարածքում 

Յուրաքանչյուր ապահովագրված անձ պարտավոր է ընտանիքի անդամների տվյալները ներկայացնել գործատուին, իսկ կամավոր ապահովագրության դեպքում (նաիր՝«Կամավոր առողջապահական ապահովագրություն») անձամբ պետք է ներկայացնի ընտանիքի անդամների տվյալները Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS):

  1. փախստականները (փախստականի կարգավիճակը պետք է ճանաչվի Լեհաստանում), ինչպես նաև լրացուցիչ պաշտպանության և ինտեգրացման ծրագրից օգտվող օտարերկրացիները: Այդ ծրագրերի տևողությունը`12 ամիս է:
  2. աշխատանքի վարչությունում գրանցված գործազուրկները: Նաև այս դեպքում, ապահովագրությունից կարող են օգտվել ընտանիքի անդամները:
  3. հոգևորականները, այս դեպքում վճարումները կատարում են անձամբ հոգևորականները կամ կրոնական հաստատությունները: Հոգևորականների ապահովագրության վերաբերյալ տեղեկություններ կգտնեք Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS) կայքում
  4. դպրոցում տրամադրվող բուժծառայություններից կարող են օգտվել նաև այն երեխաները, որոնց ծնողների կարգավիճակը Լեհաստանում օրինականացված չէ
  5. ազատազրկված անձիք
  6. ԵՄ կամ Եվրոպական Ազատ Առևտրական Ասոցիացիայի երկրներում

( Լիխտենշտեյն, Հոլանդիա, Շվեյցարիա, Նորվեգիա) ապահովագրված և Լեհաստանում գտնվող անձիք 

Լեհաստանում օրինական բնակվող մնացած օտարերկրացիները կարող են օգտվել պետական բուժօգնության ծառայություններից կամավոր ապահովագրման դեպքում: Այդ տեսակի ապահովագրությունից օգտվելը հնարավոր է օրինական կարգավիճակ ունեցող օտարերկրացիների դեպքում, օրինակ՝ ժամանակավոր կացության կարգավիճակի դեպքում: (նայիր՝«Կամավոր առողջապահական ապահովագրություն»)

Ով է կատարում ապահովագրության վճարումները

Սեփական տնտեսական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր անձ ինքնուրույն է կատարում վճարումները: Տնտեսական գործունեության մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> 

Կամավոր ապահովագրությունից օգտվող անձիք, նույնպես ինքնուրույն են կատարում վճարումները: (նայիր՝«Կամավոր առողջապահական ապահովագրություն») 

Այլ ապահովագրված անձանց վճարումները կատարում են համապատասխան հաստատությունները կամ անձիք՝ 

  • Օրինական հիմունքներով աշխատող օտարերկրացու վճարումները կատարում է գործատուն (Լեհաստանում աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> )
  • Պատվեր կատարելու պայմանագրով կամ ծառայություններ մատուցելու պայմանագրով աշխատողների վճարումները կատարում է պատվիրատուն (Լեհաստանում աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->)
  • Գործազուրկների վճարումները կատարում է Աշխատանքի Վարչությունը (Լեհաստանում աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->)
  • Հոգևորականների վճարումները կատարում են իրենք, հոգևորականները, կամ հոգևոր, կրոնական հաստատության ներկայացուցիչները
  • Փախստականների կամ լրացուցիչ պաշտպանությունից օգտվող անձանց վճարումները  12 ամսվա ընթացքում կատարում է Ընտանիքին Աջակցության Շրջանային Կենտրոնը (Powiatowe centrum pomocy rodzinie), եթե այդ անձիք ընդգրկվել են ինտեգրացման ծրագրերում 

Ապահովագրման հայտը ներկայացնելուց հետո առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունք է տրվում: 

Վճարումների չափը հաշվառկվում է եկամտից,տոկոսային սկզբունքներով: Յուրաքանչյուր ապահովագրված անձ, անկախ վճարման չափսից, օգտվում է միևնույն առողջապահական ծառայություններից:

Կամավոր առողջապահական ապահովագրություն

Լեհաստանի տարածքում օրինական գտնվող, սակայն առողջապահական ապահովագրություն չունեցող անձը կարող է ապահովագրվել կամավոր՝ այդ նպատակով պետք է հայտ ներկայացնի Ազգային Առողջապահական Հիմնադրամի տարածաշրջանային բաժանմունքում, ըստ բնակության վայրի: Հայտի ձևը հասանելի է բաժանմունքներում և Հիմնադրամի ինտերնետային կայքում: Ինչ է նշանակում Ազգային Առողջապահական Հիմնադրամ (NFZ) ->

Հիմնադրամի բաժանմունքների հասցեները կգտնեք այստեղ  

Այն օտարերկրացիները, որոնք ԵՄ քաղաքացի չեն, դիմումի հետ պետք է ներկայացնեն անձնագիրը և հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝

  • ժամանակավոր բնակության թույլտվություն
  • մշտական բնակության թույլտվություն
  • ռեզիդենտի կարգավիճակ
  • հանդուրժող կացության կարգավիճակ
  • Լեհաստանում ճանաչված, փախստականի կարգավիճակը կամ լրացուցիչ պաշտպանության  կարգավիճակը հաստատող փաստաթղթեր 

Ազգային Առողջապահական Հիմնադրամի հետ պայմանագիր կնքելուց հետո, օտարերկրացին պետք է Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS) ներկայացնի ZUS ZZA բժշկական ապահովագրության հայտը , ձևը հասանելի է այստեղ->

Ինչ է նշանակում Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS)->

Հայտը կարելի է հանձնել անձամբ կամ ուղարկել փոստով: 

Կամավոր ապահովագրված անձիք պետք է հայտնեն նաև չապահովագրված ընտանիքի անդամների տվյալները: Ապահովագրումն ընդգրկում է ընտանիքի նույն անդամներին, ինչպիսիք են պարտադիր ապահովագրման դեպքում (երեխաներ, կին, ամուսին, ծնողներ, տատ և պապ, եթե բնակվում են ապահովագրվածի հետ նույն տանը: 

Ընտանիքի անդամներին ապահովագրումով ընդգրկելու նպատակով Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS) ներկայացվում է ZUS ZCNA հայտը , ձևը հասանելի է այստեղ ->

Հայտը ներկայացվում է անձամբ կամ փոստով, իսկ վարչության հաշվեհամարի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են տեղում: 

Վճարումների չափի մասին տեղեկությունները կստանաք Ազգային Առողջապահական Հիմնադրամի բաժանմունքում կամ ինտերնետային կայքում 

Յուրաքանչյուր ամսվա վճարումները կատարվում են մինչև հաջորդ ամսի 15-ը : Օրինակ, ապրիլի վճարումները կատարվում են մինչև մայիսի 15-ը: 

Օտարերկրացին կարող է ապահովագրվել նաև այլ ապահովագրական ընկերությունում, օրինակ PZU ընկերությունում, որը ուսման, աշխատելու կամ հանգստանալու նպատակով Լեհաստան ժամանող Օտարերկրացիներին առաջարկում է Վոյաժեր (լեհ. Wojażer) ապահովագրությունը:

Առողջապահական ապահովագրման վկայական

Առողջապահական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ապահովագրության վկայական:

Դա կարող է լինէլ՝

  • ընթացիկ ZUS RMUA ձևը, որը տրվում է գործատուի կողմից
  • ապահովագրական վճարումները հաստատող տեղեկանք աշխատավայրից
  • սեփական տնտեսական գործունեությամբ զբաղվելու դեպքում՝ ապահովագրման հայտը և վերջին վճարումների ապացույցը
  • գործազուրկների դեպքում՝ տեղեկանք Աշխատանքի Վարչությունից
  • կամավոր ապահովագրության դեպքում՝ Ազգային Առողջապահական Հիմնադրամի (NFZ) հետ կնքված պայմանագիրը և Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն ներկայացրած հայտը վճարումները կատարելու ապացույցի հետ
  • ԵՄ կամ Եվրոպական Ազատ Առևտրական Ասոցիացիայի երկրներում ապահովագրման դեպքում՝ Ազգային Առողջապահական Հիմնադրամի (NFZ) կողմից տրված վկայագիր, կամ Եվրոպական Առողջապահական Ապահովագրման Քարտ (լեհ. EKUZ, անգլ. EHIC) 

Ապահովագրվածի ընտանիքի անդամները նույնպես պետք է ապահովագրության ապացույց ներկայացնեն: Դա կարող է լինել՝

  • ապահովագրական վճարումների ապացույց ապահովագրման հայտի պատճենի հետ (ZUS RMUA + ZUS ZCNA եթե հայտը ներկայացվել է մինչ 01.07.2008, կամ ZUS ZCZA եթե հայտը ներկայացվել է 01.07.2008 հետո)
  • գործատուի կողմից տրված վավեր վկայական
  • ընտանեկան ապահովագրական գրքույկ, ընտանիքի անդամների տվյալներով, ընթացիկ ամսաթվով և կնիքով (գործատուի կամ Սոցիալական Ապահովագրությունների Վարչության) 

Անհրաժեշտ ե հիշել, որ վերոհիշյալ փաստաթղթերի մի մասը, օրինակ ZUS RMUA, ZUS ZCNA, ուժի մեջ է 30 օր:

Ապահովագրության ապացույց հանդիսացող փաստաթղթերի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել դրանք բուժօգնություն ցոցաբերելուց հետո 7 օրվա ընթացքում, կամ, եթե հիվանդը գտնվել է (իսկ ներկա պահին արդեն չի գտնվում) հիվանդանոցում, ապա ընդունման օրվանից՝ 30 օրվա ընթացքում: Եթե հիվանդը դեռ հիվանդանոցում է, ապա բուժումն ավարտելուց հետո ՝ 7օրվա ընթացքում: Փաստաթղթերը ժամանակին չներկայացնելու դեպքում, բուժման ծախսերը պետք է վճարի հիվանդը:

Ուշադրություն՝ արտակարգ իրավիճակներում փաստաթղթի բացակայությունը չի կարող բուժօգնություն ցուցաբերելու մերժման պատճառ դառնալ:

Բուժծառայություններից օգտվելու իրավունքի դադարումը

Բուժծառայություններից օգտվելու իրավունքը դադարում է առողջապահության ապահովագրության դադարումից՝ 30 օր հետո, օրինակ

  • Աշխատանքային պայմանագրի դադարումից՝ 30 օր հետո
  • Ապահովագրված անձի մահվանից 30 օր հետո, ընտանիքի անդամները կորցնում են այդ ապահովագրությունից օգտվելու իրավունքը 

Կամավոր ապահովագրոթյունների դեպքում բուժծառայություններից օգտվելու իրավունքը դադարում է Սոցիալական Ապահովագրությունների Վարչության հետ պայմանագրի դադարեցման հետ, կամ վճարումները չկատարելու դեպքում՝ մեկ ամիս հետո: 

Այլ ապահովագրական ընկերություններում ապահովագրվածները պետք է ճշտեն, թե տվյալ ընկերությունում ինչպիսի ժամկետներ են սահմանված:

Facebook