այս պահին գտնվում եք.

Աշխատանքի կորուստՏպիր

Աշխատանքի կորուստը և հետագա բնակության օրինականացումը

Երբ օտարերկրացին գտնվում է Լեհաստանում ժամանակավոր բնակության կամ վիզայի հիման վրա, աշխատում է աշխատանքի թույլտվության հիման վրա և կորցնում է այդ աշխատանքը աշխատանքի թույլտվության ժամկետի լրանալուց ավելի քան 3 ամիս առաջ, ապա գործատուն պարտավոր է այդ փաստի մասին տեղեկացնել վոյեվոդային: Վոյեվոդան սկսում է աշխատանքի թույլտվությունը չեղյալ համարելու գործընթացը: Աշխատանքի թույլտվությունը չեղյալ համարելու որոշման հետ օտարերկրացին կորցնում է նաև Լեհաստանում օրինական բնակվելու իրավունքը: Այդպիսով, օտարերկրացու բնակությունը Լեհաստանում համարվում է չկարգավորված: Ինչ է նշանակում չկարգավորված բնակությունը->

Օտարերկրացին կարող է բողոքարկել վոյեվոդայի որոշումը, դիմելով Օտարերկրացիների հարցերով Վարչություն: Մինչ վերջնական որոշման կայացումը, նրա բնակվելը Լեհաստանում կհամարվի օրինական: 

Աշխատանքի կորուստը չի ազդում մշտական կացության կամ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հետագա բնակության վրա: Այդ օտարերկրացիների դեպքում պահպանվում է բնակության իրավունքը:

Աշխատանքի վարչությունում գրանցում

Ժամանակավոր բնակության կամ վիզայի հիման վրա երկրում բնակվող օտարերկրացին (բացառությամբ՝ Լեհաստանի քաղաքացու ընտանիքի անդամի)

չի կարող գրանցվել որպես գործազուրկ, կամ աշխատանք փնտրող: Հետևաբար իրավաունք չունի օգտվելու. գործազրկության նպաստից, գործազուրկների բժշկական ապահովաքրությունից, կամ աշխատանքի վարչության կողմից առաջարկվող ծառայություններից (օր. վերապատրաստման դասընթացներից) 

Մշտական կացության կամ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են գրանցվել Աշխատանքի Վարչությունում և օգտվել վերը նշված իրավունքներից:

Որքան ժամանակ, ապահովագրությունը կորցնելուց հետո, կարելի է օգտվել բժշկական ծառայություններից

Տեղեկությունները հասանելի են այստեղ->( Բժշկական ծառայություններից օգտվելու իրավունքի դադարումը) (Ustanie prawa do świadczeń

Facebook