այս պահին գտնվում եք.

Աշխատանքի թույլտվությունՏպիր

ինչ է աշխատանքի թույլտվությունը

Աշխատանքի թույլտվությունը փաստաթուղթ է, որը օտարերկրացուն օրինական աշխատանքի  իրավունք է տալիս Լեհաստանի տարածքում: 

Աշխատանքի թույլտվությունում նշվում են գործատուի տվյալնեերը և օտարերկրացու կողմից կատարվող աշխատանքին վերաբերվող տվյալները: Հետևաբար, օտարերերկրացու աշխատանքը օրինական է համարվում միայն այն դեպքում, երբ նա կատարում է տվյալ փաստաթղթում նշված աղխատանքը: 

Դա նշանակում է որ , այն դեպքում երբ օտարերկրացին ցանկանում է փոխել աշխատանքը(գործատուին, պաշտոնե, աշխատավայրը), ապա նրան նոր աշխատանքի թույլտվություն է անհրաժեշտ: Սակայն որոշ դեպքերում աշխատանքի թույլտվությունը վավեր է, անկախ հանգամանքների փոփոխությունից: 

Թույլտվությունը ուժի մեջ է փաստաթղթում նշված ժամանակահատվածում:

Աշխատանքի թույլտվությունը անհրաժեշտ է ինչպես աշխատանքային, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> 

Աշխատանքային թույլտվություն ստանալու համար դիմում է օտարերկրացուն աշխատանք վստահող մարմինը (Ով է օտարերկրացուն աշխատանք վստահող մարմինը ->)  Հետագա բաժիններում օտարերկրացուն աշխատանք վստահող մարմինը կանվանվի «գործատու»: 

Աշխատանքի թույլտվությունը տրվում է վոյեվոդայի կողմից, ըստ գործատուի բնակության/աշխատանքի վայրի:

Ովքեր Լեհաստանում աշխատանքի թույլտվության կարիգ ունեն

Աշխատանքային թույլտվության հիման վրա կարող են աշխատել ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրների քաղաքացիները,որոնք Լեհաստանում  են գտնվում հետևյալ հիմունքներով՝

  1. Վիզա (այս կանոններից կան բացառություններ և դրանք հասանելի են այստեղ->
  2. Շենգենի վիզա, կամ այլ, բնակությունը օրինականացնող փաստաթուղթ, որը տրվել է Շենգենի որևէ երկրում:
  3. Ժամանակավոր կացության թույլտվություն (այս կանոններից կան բացառություններ և դրանք հասանելի են ստորև)
  4. ազատ մուտքի հիմունքներով, եթե  ազատ մուտքի պայմանավորվածությունը նախատեսում է օտարերկրացիների աշխատելու հնարավորությունը (որ երկրների քաղաքացիները կարող են ազատ մուտք գործել Լեհաստանի տարածք->)

 

Ով կարող է աշխատել Լեհաստանում առանց աշխատանքի թույլտվության

Առանց աշխատանքի թույլտվության կարող են աշխատել հետևյալ օտարերկրացիները՝ 

  1. որոնք Լեհաստանում փախստականի կարգավիճակ են ստացել
  2. որոնք Լեհաստանում լրացուցիչ պաշտպանության կարգավիճակ են ստացել
  3. որոնց տրամադրվել է մշտական կացության կարգավիճակ (ինչ է դա նշանակում  ->)
  4. որոնց ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ է տրամադրվել Լեհաստանում, կամ բացառիկ դեպքերում՝ այլ ԵՄ անդամ երկրում (ինչ է դա նշանակում  ->)
  5. որոնց հանդուրժող կացության կարգավիճակ է տրամադրվել Լեհաստանում
  6. որոնք Լեհաստանում օգտվում են ժամանակավոր պաշտպանությունից
  7. ԵՄ այլ պետությունների կամ Եվրոպական Տնտեսակաան Տարածքի պետությունների քաղաքացիները կամ իրենց ընտանիքի անդամները
  8. որոնք որոշակի պայմանների համաձայն, համարվել են թրաֆիքինգի զոհ (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->)
  9. որոնց ժամանակավոր կացության կարգավիճակ է տրամադրվել հետևյալ կարգավիճակն ունեցող անձանց հետ ամուսնության հիման վրա՝ ԼՀ քաղաքացի, փախստական, լրացուցիչ պաշտպաության, մշտական կացության կամ երկարաժամկետ ռեզիդնտի, ժամանակավոր բնակության կամ Լեհաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության:
  10. այն օտարերկրացիներին, ովքեր այլ հանգամանքների արդյունքում (օր. ԵՄ քաղաքացու հետ ամուսնալուծության կամ նրա մահվան դեպքում չեն զրկվել ժամանակավոր բնակության թույլտվության իրավունքից
  11. ժամանակին են ներկայացրել ժամանակավոր բնակության թույլտվության հերթական հայտադիմումը, եթե մինչ այդ առանց թույլտվության աշխատելու իրավունք են ունեցել
  12. վավեր Լեհի Քարտ ունեցող անձիք (ինչ է դա նշանակում  ->)
  1. վերապատրաստումներ վարողները, մասնագիտական ստաժավորման մասնակիցները, ԵՄ կամ այլ միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացվող աջակցության ծրագրերում գործողները
  2. օտար լեզուների ուսուցիչները
  3. մինչ 30 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում աշխատող՝ գիտնականները և արվեստագետները
  4. ստացիոնար պայմաններում սովորող ուսանողները, որոնք գտնվում են Լեհաստանում վիզայի հիման վրա (ինչ է նշանակում ստացիոնար ուսուցումը-> )
  5. ստացիոնար պայմաններում սովորող, ժամանակավոր բնակության թույլտվություն (որը տրվել է ուսանող լինելու հիման վրա)  ունեցող ուսանողները՝ ողջ տարվա ընթացքում
  6. Լեհական ավագ դպրոցների (գիմնազիումից բարձր փուլի), ստացիոնար բարձրագույն  ուսումնական հաստատությունների   շրջանավարտները կամ դոկտորական ուսուցման շրջանավարտները
  7. Եվրոպական Տնտեսական Համայնքի և Թուրքիայի միջև Միության հիմունքներով պայմանավորված
  8. այլ խմբերին պատկանողները, օր.՝ օտար լեզուների ուսուցիչներ, մշակութային հաստատություններում աշխատելու նպատակով գործուղված անձիք, զինված ուժերի ներկայացուցիչներ, զանգվածային լրատվամիջոցների մշտական թղթակիցներ, մարզիկներ, հոգևորականներ 

Վերը նշված ցանկը ներկայացնում է առանց թույլտվության աշխատելու կամ այդ թույլտվությունն ունենալու պարտականությունից ազատված որոշ օտարերկրացիներին: 

Ուշադրություն՝ մանրամասն տեղեկությունների համար դիմեք վոյեվոդության վարչություն:

Երբ է տրվում աշխատանքի թույլտվությունը և աշխատանքի թույլտվության տեսակները

Աշխատանքի թույլտվությունը պահանջվում է եթե օտարերկրացին՝ 

  1. Աշխատում է Լեհաստանում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, որը կնքվել է Լեհաստանում նստավայր/բնակության վայր ունեցող գործատուի հետ: Այս դեպքում տրվում է A տեսակի աշխատանքի թույլտվություն:
  2. ընկերության խորհրդի անդամ է և  Լեհաստանում է գտնվում  ընդհանուր առմամբ 6 ամիսը գերազանցող ժամանակահատվածում (հերթական12 ամսվա ընթացքում): Այս դեպքում տրվում է B տեսակի աշխատանքի թույլտվություն:
  3. օտարերկրյա գործարարի աշխատող է և պատվիրակված է Լեհաստան 30 օրը գերազանցող ժամանակահատվածով, գործարարի հիմնարկությունում աշխատելու համար: Այս դեպքում տրվում է C տեսակի աշխատանքի թույլտվությունը
  4. Լեհաստանի տարածքում իր կազմակերպված գործունեությունը կամ նստավայրը չունեցող օտարերկրյա գործարարի աշխատող է . պատվիրակված է Լեհաստան արտահանման գործունեություն իրականացնելու նպատակով: Այս դեպքում տրվում է D տեսակի աշխատանքի թույլտվությունը:
  5. E տեսակի աշխատանքի թույլտվությունը հազվադեպ է տրվում և վերաբերվում է այն դեպքերին, որոնք չեն կարող դասակարգվել  A-D տեսակների թույլտվություններով:

Ինչպես կարող եք աշխատանքի թույլտվություն ստանալ

Աշխատանքի թույլտվությունը տրվում է վոյեվոդայի կողմից , ըստ գործատուի նստավայրի/բնակության վայրի:

Վոյեվոդական վարչությունների հասցեները հասանելի են այստեղ-> 

Օտարերկրացու աշխատանքի թույլտվության համար դիմում է գործատուն: 

Դիմումին կցվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն բնօրինակի կամ վավերացված պատճենի տեսքով (բացառությամբ անձնագրի և կացության քարտի): Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է թարգմանվեն և վավերացվեն: 

Գործավարության ընթացքում վարչությունը կարող է հրավիրել գործատուին լրացուցիչ  տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու համար: Անկախ թույլտվության տեսակից, գործատուն պետք է ներկայացնի՝ 

  1. Օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու հայտը –ձեը հասանելի է այստեղ ->
  2. օտարերկրացու ճամփորդական փաստաթղթի պատճեն (լրացված էջերը)
  3. այն մասնագիտությունների դեպքում, որոնց համար անհրաժեշտ է համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը, պետք  է ներկայացնել տվյալ մասնագիտությամբ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները կատարելու մասին վկայող փաստաթղթերը   (վերաբերվում է նաև կարգավորվող մասնագիտություններին)- որոնք են կարգավորվող մասնագիտությունները->
  4. փաստաթղթեր(պատճենները) , որոնք հաստատում են՝ 
    • որ օտարերկրացին հայտը նախորդող 3 տարվա ընթացքում դպրոց կամ բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել  Լեհաստանում, Եվրոպական Տնտեսական տարածքում կամ Շվեյցարական Համադաշնությունում, կամ
    • հայտը նախորդող 3 տարվա ընթացքում օրինական հիմունքներով բնակվել է Լեհաստանում 

5. Այլ կանոնակարգերով սահմանված պայմանների կատարումը հաստատող փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են հայտի քննարկման համար

6. Այն դեպքում, երբ գործատուն անձամբ չի ներկայացնում հայտը՝ լիազորագրի բնօրինակը

7. հարկային տուրքի վճարման կտրոն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

    • գործատուի տվյալները և հասցեն
    • տեղեկություն այն մասին թե գործատուի ներկայացված հայտը վերաբերվում է աշխատանքի թույլտվության ստանալուն, թե երկարաձգելուն
    • օտարերկրացու տվյալները 

Այլ փաստաթղթեր ներկայացնելը  կախված է աշխատանքի թույլտվության տեսակից: 

 

A տեսակի աշխատանքի թույլտվություն 

  • այն դեպքում, երբ գործատուն

Ուշադրություն՝օտարերկրացու աշխատանքային պայմանագրում նշված վարձատրության չափը չի կարող նմանապես աշխատանք կատարող կամ նման պաշտոն զբաղեցնող այլ աշխատակիցների աշխատավարձից ցածր լինել: 

Լիաժամկետ դրույքով, աշխատանքային պայմանագրով աշխատոշ օտարերկրացու վարձատրումը չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել (ինչ է նշանակում նվազագույն աշխատավարձը

Այն դեպքերում, երբ գործատուն աշխատանքի է ընդունում օտարերկրացուն այլ պայմանագրի հիման վրա և ոչ լիաժամկետ դրույքով, ապա վարձատրության չափը կազմում է՝

    • ոչ լիաժամկետ  դրույքով աշխատանքային պայմանագրի դեպքում՝պետք է համապատասխանեցվի աշխատանքային ժամերին, կամ
    • քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում պետք է համապատասխան լինի պայմանագրից ելնող, պարտականությունների կատարման ժամանակահատվածին (պայմանագրերի տեսակները հասանելի են այստեղ)  

 

B տեսակի աշխատանքային թույլտվություն 

  • Այն դեպքում, երբ գործատուն՝ 
  • իրավական անձանց դեպքում՝
    • գործատուի հարկային հռչակագրի պատճեն՝ նախորդող տարում եկամտի կամ կորուստի տվյալներով
    • տեղեկություններ ընկերությունում զբզղվածության վերաբերյալ (ձևը հասանելի ւ այստեղ

B տեսակի աշխատանքային թույլտվություն ստանալու համար գործատուն պետք է կատարի հետևյալ պայմանները՝ 

  1. Դիմումի նախորդող հարկային տարվա ընթացքում,  եկամուտը եղել է ոչ պակաս, քան 12-պատիկ միջին ամսական վարձատրությունը տվյալ վոյեվոդությունում, դիմումը նախորդող տարվա երրորդ եռամսյակում: Այդ տեղեկությունը կարող եք ստանալ վոյեվոդության վարչությունում
  2. դիմումը նախորդող առնվազն 1 տարվա ընթացքում մինչ օրս, անորոշ ժամկետով և լիաժամկետ դրույքով առնվազն 2 աշխատող ունի, որոնց դեպքում աշխատանքային թույլտվություն չի պահանջվում, օրինակ՝ Լեհաստանի քաղաքացի
  3. հետագայում 1և 2 կետերի իրականացման համար միջոցներ կամ իրականացվող գործողություններ կներկայացնի, որոնք հատկապես կնպաստեն ներդրումների աճին, տեխնոլոգիական փոխանակմանը, նորառությունների ներմուծմանը և աշխատատեղերի ստեղծմանը 

Ուշադրություն՝ աշխատաշուկայի իրավիճակից ելնելով, վոյեվոդան կարող է սահմանափակել B տեսակի աշխատանքային թույլտվությունում օտարերկրացու կողմից իրականացվող առաջադրանքները կառավարման և ներկայացուցչական գործուղություններով:

 

C տեսակի աշխատանքի թույլտվություն 

  • Արտաահմանյան գործատուի գործունեության բննույթը և իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (այսինքն, լեհական KRS-ին համարժեք փաստաթղթեր)
  • Օտարերկրյա գործատուի կամ նրա հետ երկարաժամկետ պայմանագիր կնքած անձի KRS-ի կամ այլ համապատասխան գրանցամատյանի վկայականը, որը դիմումը ներկայացնելու պահին վավերական է (Որն է Ազգաին Դատական  Գրանցամատյանը   (KRS)
  • Օտարերկրյա գործատուի կողմից տրված գրություն, որտեղ նշված են՝ Լեհաստան պատվիրակվող օտարերկրացու տվյալները, նրա աշխատավայրը և կատարվող աշխատանքը Լեհաստանում
  • Օտարերկրյա և լեհ գործատուների միջև կնքված երկարաժամկետ համագործակցության պայմանագրի պատճեն

 

D տեսակի աշխատանքի թույլտվություն 

  • Արատաահմանյան գործատուի գործունեության բնույթը և իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (այսինքն, լեհական KRS-ին համարժեք փաստաթղթեր)
  • Օտարերկրյա գործատուի կողմից տրված գրություն, որտեղ նշված են՝ Լեհաստան պատվիրակվող օտարերկրացու տվյալները, նրա աշխատավայրը և կատարվող աշխատանքը Լեհաստանում
  • Պայմանագիր (պատճեն), ըստ որի՝ ընկերությունը գործում է Լեհաստանում, կամ պայմանագրի հատվածը, որտեղ նշված են օտտարերկրյա գործատուի պարտավորությունները (այն դեպքում, երբ օտարերկրյա գործատուն չի ցանկանում բացահայտել պայմանագրի այլ հատվածները և նրանք կարևոր դեր չեն կրում թույլտվություն տրամադրելու գործընթացում), կամ, եթե պայմանագիրը դեռ կնքված չէ, ապա՝ օտարերկրյա գործատուի հայտարարագիրը: Այս դեպքում պայմանագրի պատճենը պետք է ներկայացվի անմիջապես այն կնքելուց հետո:
  • Արտահանման ծառայություններ իրականացնող օտարերկրացիների ցանկը (անձնական և անձնագրային տվյալները և նախատեսվող աշխատանքը)
  • տեղեկանք PKD-ի (Լեհաստանի գործարարության դասակարգման) և ընկերությունում զբաղվածության վերաբերյալ (ինչ է նշանակում Լեհաստանի գործարարության դասակարգումը- PKD->)

 

E տեսակի աշխատանքի թույլտվություն 

  • տեղեկանք PKD-ի (Լեհաստանի գործարարության դասակարգման) և ընկերությունում զբաղվածության վերաբերյալ (ինչ է նշանակում Լեհաստանի գործարարության դասակարգում- PKD->)
  • Արտաահմանյան գործատուի գործունեության բնույթը և իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (այսինքն, լեհական KRS-ին համարժեք փաստաթղթեր) 

C-E տեսակի աշխատանքի թույլտվության համար գործատուն պետք է կատարի հետևյալ պայմանները՝ 

1)      Աշխատանքային պայմանները կլինեն ոչ ակաս բարենպաստ, քան աշխատաքային օրենսգրքում և աշխատողների իրավունքները և պարտականությունները կարգավորող այլ օրենսդրություններում ներկայացված պայմանները

2)      օարերկրացու աշխատավարձը չի լինի Գլխավոր Վիճակագրական Գրասենյակի կողմից հայտարարված միջին աշխատավարձից  ավելի ցածր, քան  30%-ով

3)      օտարերկրյա գործատուն ներկայացրել է Լեհաստանում բնակվող, 1 և 2 կետերում նշված պայմանները կատարող լիազորված անձի, որը կներկայացնի գործատուին վոյեվոդայի և այլ մարմինների արջև (օր.՝ աշխատանքի վարչության) եթե օտարերկրացու պատվիրակության ժամկետը գերազանցում է 30 օրը՝ օրացուցային տարվա ընթացքում

Աշխատանքի թույլտվություն տրամադրելու ձևը

Փաստաթուղթը տրվում է 3 օրինակից: Մեկը մնում է Վարչությունում, երկուսը ՝ հանձնվում են գործատուին, որն իր հերթին, մեկ օրինակը փոխանցում է աշխատողին:

Աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետը

Աշխատանքի թույլտվությունը վավերական է 3 տարին չգերազանցող ժամանակահատվածում: Դիմումի ներկայացման պահին 25 հոգուց ավելի աշխատողներ ունեցող ընկերությունների դեպքում՝ հնարավոր է 5 տարին  չգերազանցող ժամկետով թույլտվության տրամադրումը: 

Անկախ օրենսդրությամբ սահմանված աղխատանքի թույլտվության ժամանակահատվածից, տվյալ վոյեվոդան կարող է կրճատել այն: Այդպիսով, աշխատանքի թույլտվության տևղությունը տարբերվում է տարբեր վոյեվոդություններում: 

Մազովիեցկի վոյեվոդությունում A տեսակի աշխատանքի թույլտվությունը, սովորաբար, տրվում է 12ամիսը չգերազանցող ժամանակահատվածով, իսկ եկարացման դեպքում՝ 2 տարին չգերազանցող ժամանակահատվածով: Այս կանոնից լինում են բացառություններ:

Որ դեպքերում է աշխատանքի թույլտվությունը չեղյալ համարվում

Վոյեվոդան աշխատանքի թույլտվությունը չեղյալ է համարում հետևյալ դեպքերում՝ 

  1. Աշխատանքի թույլտվության հիմք ծառայող հանգամանքները կամ պայմանագրերը փոփոխման եմ ենթարկվել, իսկ վոյեվոդան չի տեղեկացվել այդ փաստի մասին
  2. դադարել է պատճառը, որը թույլտվության տրամադրման հիմք եր ծառաել (պայմանագրի դադարում, գործատուի սննկացում և այլ պատճառներ)
  3. վոյեվոդան տեղեկացվել է, որ օտարերկրացին աշխատանքը չի կատարել թույլտվության սկզբից ՝3 ամսվա ընթացքում, կամ դադարեցրել է այն թույլտվության ավարտից 3 ամիս առաջ, առանց գործատուին տեղեկացնելու
  4. գործատուն չի կատարել օտարերկրացուն աշխատանքի ընդունման և աշխատանքի թույլտվության հետ կապված իր պարտավորությունները
  5. այլ մարմնի համաձայնության բացակայությունը, որից կախված է տվյալ աշխատանքի կատարումը
  6. օտարերկրացու տվյալները գտնվում ենայն անձանց ցանկում, որոնց գտնվելը Լեհաստանի տարածքում ցանկալի չէ (լրացուցոչ տեղեկությունները հասանելի են այստեղ)

Գործատուի պարտավորությունները աշխատանքի օրինականացման գործընթացում և դրանք չկատարելու հետևանքները

Աշխատանքի թույլտվության հետ կապված գործատուի պարտավորությունները հետևյալն են՝ 

  • Տեղեկացնել օտարերկրացուն աշխատանքի թույլտվության գործընթացի և գործընթացին վերաբերվող այլ միջոցառումների վերաբերյալ
  • Պատշաճ ջանասիրությամբ վերաբերվել աշխատանքի թույլտվության  տրամադրման և երկարաձգման գործընթացներին
  • Պահպանել աշխատանքային պայմանագրում նշված պայմանները
  • Կնքել գրավոր պայմանագիր, թարգմանել այն օտարերկրացու համար հասկանալի լեզվով
  • Հանձնել օտարերկրացուն աշխատանքի թույլտվության 1 օրինակը և աշխատանքի հետ կապված այլ փաստաթղթեր
  • տեղելացնել վոյեվոդային, երբ օտարերկրացին աշխատանքը չի կատարել թույլտվության սկզբից ՝3 ամսվա ընթացքում, կամ դադարեցրել է այն թույլտվության ավարտից 3 ամիս առաջ, առանց գործատուին տեղեկացնելու
  • տեղելացնել վոյեվոդային օտարերկրացուն  հանձնարարված աշխատանքում կատարված փոփոխությունների մասին (դիմումի ձևը հասանելի է այստեղ

Պարտականությունների խախտման արձանագրության դեպքում, գործատուն պարտավոր է անմիջապես ուղղել դրանք: 

Ուշադրություն՝ պարտականությունները չկատարող գործատուին 3000-5000 զլոտի տուգանք է սպառնում: 

Աշխատանքի թույլտվություն տրամադրելու մերժման հիմքերը

Վոյեվոդան մերժում է աշխատանքի թույլտվության տրամադրումը եթե գործատուն՝ 

  1. Կեղծ տեղեկություններ կամ փաստաթղթեր է ներկայացրել, կամ թաքցրել է ճշմարտությունը
  2. չի կատարել օրենքով սահմանված աշխատանքի թույլտվության համար անհրաժեշտ պայմանները
    • դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել օտարերկրացիների անօրինական աշխատանքի հետ կապված իրավախախտումներում կամ ցործում է ռեցիդիվի պայմաններում
    • վարձատրվող աշխատանք կատարող անձանց իրավունքների խախտման հետ կապված հանցագործություն է կատարել
    •  փաստաթղթերի իսկության հետ կապված հանցագործություն է կատարել
    • թրաֆիքինգի հետ կապված հանցագործություն է կատարել 
  1. չի կատարել աշխատանքի թույլտվություն ստանալուն վերաբերվող պարտականությունները
  2. հայտ է ներկայացրել այն օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար, որը՝
    • չի համապատասխանում կարգավորվող մասնագիտությունների պահանջներին (որոնք են կարգավորվող մասնագիտությունները)
    • աշխատանքի թույլտվություն տրամադրելու գործընթացում պատժվել է փաստաթղթերի իսկությանը վերաբերվող իրավախախտումների համար
  1. օտարերկրացու տվյալները գրանցվել են այն անձանց ցանկում, որոնց գտնվելը Լեհաստանի տարածքում ցանկալի չէ (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ)

Երբ է պահպանվում աշխատանքի թույլտվության վավերականությունը

Աշխատանքի թույլտվության վավերականությունը պահպանվում է հետևյալ դեպքերում ՝ 

  1. Երբ գործատուն մտադիր է օտարերկրացուն այլ աշխատանք վստահել, քան աշխատանքի թույլտվությունում նշվածն է, մեկ օրացուցային տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ,30 օրը չգերազանցող ժամանակահատվածով

Ուշադրություն. 30 օրը գերազանցող ժամանակահատվածով օտարերկրացուն այլ աշխատանք տրամադրելու դեպքում, անհրաժեշտ է դիմել նոր աշխատանքի թույլտվության համար 

  1. Փոփոխվել են ՝գործատուի նստավայրը/բնակության վայրը, հիմնարկության անվանումը կամ գործունեույթյան բնույթը
  2. հիմնարկությունը հանձնվել է այլ գործատուի (մասամբ կամ ամողջությամբ)
  3. գործատուն պահանջվող  պայմանները կատարող այլ լիազորված անձ է նշանակել, որը կներկայացնի գործատուին վոյեվոդայի և այլ մարմինների արջև, եթե օտարերկրացու պատվիրակության ժամկետը գերազանցում է 30 օրը՝ օրացուցային տարվա ընթացքում
  4. պայմանագրով նախատեսված աշխատանքային ժամերի կրճատում, 6 ամիսը չգերազանցող ժամանակահատվածով, և ոչ ավել, քան կես դրույքով, միաժամանակ աշխատավարձի համապատասխան կրճատումով
  5. եթե օտարերկրացին աշխատանքը չի կատարել թույլտվության սկզբից 3 ամսվա ընթացքում, կամ դադարեցրել է այն թույլտվության ավարտից 3 ամիս առաջ, սակայն դա կատարվել է հիմնավոր պատճառներից  ելնելով և համաձայնեցվել է գործատուի հետ 

Բոլոր դեպքերում գործատուն պարտավոր է փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնել աշխատանքի թույլտվություն տրամադրած վոյեվոդային (դիմումի ձևը հասանելի է այստեղ->)

Ինչպես երկարաձգել աշխատանքի թույլտվության ժամկետը

Գործատուն պարտավոր է օտարերկրացու աշխատանքի թույլտվության համար հայտ ներկայացնել նախորդ թույլտվության ժամկետի լրանալուց  առնվազն 30 օր առաջ: Հայտի ձևը հասանելի է այստեղ->

Դիմումի հետ անհրաժեշե է ներկայացնել. 

նոր թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր,

  • այն դեպքում, երբ փոփոխվել են նախորդ թույլտվությունը հիմնավորող հանգամանքները
  • վճարման կտրոնը
  • աշխատանքային պայմանագիր, ըստ որի նախորդ աշխատանքի թույլտվության ժամանակահատվածում աշխատանք է կատարվել 

Եթե գործատուն որոշում է կայացնում օտարերկրացու պաշտոնի բարձրացման վերաբերյալ, ապա A տեսակի թույլտվության համար անհրաժեշտ է աշխատանքի շուկայի վերլուծություն անցկացնել տվյալ աշխատանքի վերաբերյալ: ինչ է նշանակում աշխատանքի շուկայի վերլուծությունը->

Գործընթացի ժամկետը

Աշխատանքի թույլտվությունը տրվում է 1 ամսվա ընթացքում: Որոշ դեպքերում որոշումը կարող է կայացվել 2 ամսվա ընթացքում:

Վճարումներ

50 զլոտի- մինչև 3 ամիս ժամկետով թույլտվության դեպքում

100 զլոտի- 3 ամսից ավելի ժամկետով թույլտվության դեպքում

200 զլոտի-արտահանման ծառայություններ իրականացնելու նպատակով Լեհաստան պատվիրակված օտարերկրացու դեպքում : 

Աշխատանքի թույլտվության երկարաձգման դեպքում գանձվում է վերը նշված գումարների կեսը:

Բողոքարկման կարգը

Որոշումը կարող եք բողոքարկել, այն ստանալուց 14 օրվա ընթացքում, վոյեվոայի միջնորդությամբ դիմելով Աշխատանքի և Սոցիալական Քաղաքականության Նախարարին:

Իրավական հիմք

2004թ. ապրիլի. 20-ի օրենսդրություն աշխատանքի շուկայի և զբաղվածության մասին  (Dz. U. z 2008r. Nr 69, poz. 415, z późn. zm.) http://isap.sejm.gov.pl/DetailsServlet?id=WDU20040991001 

2009 թ. հունվարի 29-ի  Աշխատանքի և Սոցիալական Քաղաքականության Նախարարի հրամանագիր օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին  (Dz. U. z 2009r. Nr 16, poz. 84). 

2011 թ. հուլիսի 20-ի Աշխատանքի և Սոցիալական Քաղաքականության Նախարարի հրամանագիր առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիների աշխատելու հնարավորության մասին (Dz. U. z 2011 r., Nr 155, poz. 919) 

 

Facebook