այս պահին գտնվում եք.

Աշխատանքային պայմանագիրՏպիր

Աղխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ պետք է կատարի: Բացի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի տվյալներից,պայմանագրի տեսակից և ամսաթվից պետք է ընդգրկի.

  • աշխատանքի տեսակը (աշխատանքի անվանումը, գործատուի և աշխատողի պարտականությունների նկարագիրը)
  • աշխատանքի վայրը
  • կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը
  • աշխատանքը սկսելու ամսաթիվը (եթե նշված չէ, ապա որպես այդպիսին ընդունվում է պայմանագրի ստորագրման ամսաթիվը)
  • աշխատանքային ժամի, այսինքն դրույքի չափը 

Պայմանագիր կնքելիս, անհտրաժեշտ է հիշել հետևյալ կանոնները՝

  • պայմանագիրը չի կարող այնպիսի պայմաններ պարունակել, որոնք կտարբերվեն աշխատանքի օրենսգրքով նախատեսվածներից
  • աշխատանքային պայմանագիրը, ի հակառակ քաղաքացիաիրավական պայմանագրի, տալիս է աշխատողին հետևյալ արտոնությունները՝
    • վարձատրվող արձակուրդի իրավունք
    • վերապատրաստման հնարավորություններ
    • հիվանդության ժամանակահատվածի վարձատրություն
    • աշխատանքային ստաժի գումարում
    • սահմանում է պայմանագրի լուծարման պայմանները
    • սահմանում է լրացուցիչ (աշխատանքի օրենսգրքով սահմանվածից ավելին) աշխատանքային ժամերի վարձատրության կարգը: Որքան է աշխատանքային ժամը Լեհաստանում-> 

Աւս պայմանագրերի դեպքում, նաև երբ աշխատողն օտարերկրացի է, կատարվում  են սոցիալական ապահովագրության (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->) , առողջական ապահովագրության (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->), ինչպես նաև, հարկային վճարումներ (լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> podatek: Հետևաբար, աշխատողները օգտվում են միանման աշխատանքային իրավունքներից, իսկ պայմանագրով կնքված ժամանակահատվածը գումարվում է աշխատանքային ստաժին: 

Գործատուն պարտավոր  է գրանցել աշխատողին Սոցիալական Ապահովագրությունների Վարչությունում  Ինչ է նշանակում Սոցիալական Ապահովագրությունների Վարչություն (ZUS)->  աշխատանքը սկսելուց 7 օրվա ընթացքում: Գործատուն նաև պետք է պահպանի աշխատանքային ժամի պայմանը Որքան է աշխատանքային ժամը Լեհաստանում-> 

Աշխատանքի օրենսգիրքը աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմք է հանդիսանում: 

Գրավոր պայմանագիրը պետք է կնքվի աշխատանքը սկսելու օրվանից ոչ ուշ: 

Աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Ամենատարածված աշխատանքային պայմանագրերն են՝

  1. Սահմանված տևողությամբ պայմանագիր
  2. Անորոշ տևողությամբ պայմանագիր

Սահմանված տևողությամբ պայմանագիր

Այս պայմանագիրը կնքվում է գործատուի և աղխատողի կողմից սահմանված ժամանակահատվածով, ինչը նշանակում է, որ տվյալ պայմանագիրը ժամանակավոր է, մինչ տվյալ ժամկետի լրացումը:

Այն դեպքում, երբ գործատուի և աշխատողի միջև երկու սահմանված տևողությամբ պայմանագրեր են կնքվել, երրորդը՝ անորոշ տևողությամբ պայմանագիր է համարվում, սակայն երկրորդ և երրորդ պայմանագրերի միջև ընդմիջումը չի կարող գերազանցել 1 ամիսը: 

Սահմանված տևողությամբ պայմանագիրը լուծարվում է նշված ժամանակահատվածի լրանալու հետ: 

Պայմանագիրը կարող է լուծարվել նաև կողմերի համաձայնությամբ, եթե կնքված է եղել 6 ամիսը գերազանցող ժամանակահատվածով և լուծարման հնարավորության վերաբերյալ կետ է ներառում: Այս դեպքում ծանուցման ժամկետը 2 շաբաթ է տևում: Անհրաժեշտ է պահպանել գրավոր ծանուցման պայմանը : Պայմանագրի լուծարման պատճառի նշումը չի պահանջվում: 

Նման պայմանագիր է համարվում նաև սեզոնային պայմանագիրը՝ այն սահմանվում է մեկ սեզոնի տևողությամբ: 

Սահմանված տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Անորոշ տևողությամբ պայմանագիր

Աշխատողի տեսանկյունից առավել շահավետ պայմանագիր է, քանի որ բնութագրվում է սահմանափակ ժամանակահատվածի բացակայությամբ: 

Այս պայմանագիրը կարող է լուծարվել կողմերի համաձայնությամբ, նշանակված օրվանից: Եթե կողմերը նման որոշում են կայացնում, ապա պետք է գրավոր տեղեկացնեն միմյանց այդ որոշման վերաբերյալ: Գործատուն նաև պարտավոր է նշել պայմանագրի լուծարման պատճառը: 

Ծանուցման ժամկետը կախված է աշխատողի աշխատանքային ստաժից տվյալ գործատուի մոտ և կազմում է՝

  • 2 շաբաթ, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից քիչ
  • 1 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է 6 ամսից ավել
  • 3 ամիս, եթե տվյալ անձը աշխատել է  առնվազն 3 տարի 

Պայմանագրի դադարեցումը չի կիրառվում հղի կանանց, հիվանդների (անաշխատունակության թերթիկով), արձակուրդում եղած կամ այլ հարգելի պատճառներով բացակայող աշխատոշների դեպքում: 

Անորոշ տևողությամբ աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Իրավական հիմք

1974թ հունիսի 26-ի Աշխատանքի Օրենսգիրք

Ustawa z dnia 26 czerwca 1974 r. Kodeks Pracy (Dz.U. 1974 Nr 24 poz. 141 z późn. zm/ t.j. Dz.U. 1998 r., nr 21, poz. 94 ze zm..)

http://isap.sejm.gov.pl/DetailsServlet?id=WDU19740240141

http://www.pip.gov.pl/html/pl/html/k0000000.htm

Facebook