այս պահին գտնվում եք.

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸՏպիր

Ուր դիմել աղխատողների իրավունքների խախտման դեպքում

Աշխատողների իրավունքների (այսինքն աշխատանքային պայմանագրով սահմանված) խախտման դեպքում (լրացուցիչ տեղեկություններ աշխատողի իրավունքների մասին հասանելի են այստեղ->) աշխատողը կարող է դիմել Աշխատանքի Պետական Տեսչություն կամ աշխատանքի դատարան: Դիմողը չի կրում դատական վարույթի ծախսերը:

(աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ)

Քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում աշխատողը կարող է պայքարել իր իրավունքների համար, դիմելով քաղաքացիաիրավական գործողությունների: Այս դեպքում նա կրում է դատավարության ծախսերը: Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Աշխատանքի Պետական Տեսչությունը՝ հաստատություն է, որը բացի աշխատանքի ընդունման կանոնների պահպանումը հսկելուց, նաև հսկում է աշխատանքային օրենսդրության կանոնների պահպանումը, հսկում է գործատուներին: Ինչ է նշանակում աշխատանքի օրինականության վերահսկումը->

Աշխատանքի դատարանում հատուկ բաժին է ստեղծված, որը զբաղվում է աշխատանքային  վեճերի կարգավորումներով:

Ինչպես կարող եք պայքարել ձեր իրավոունքների համար

Աշխատանքի Պետական Տեսչություն - Państwowa Inspekcja Pracy

 

Բողոքը ներկայացվում է Շրջանային Աշխատանքային Տեսչության գրասենյակ անձամբ, կամ ուղարկվում է փոստով (նաև էլեկտրոնային):

Շրջանային Աշխատանքային Տեսչությունների (լեհ.Okręgowy Inspektorat Pracy-OIP)

 հասցեները հասանելի են այստեղ-> 

Ներկայացվող դիմումի սահմանված ձևով ներկայացնելը չի պահանջվում, սակայն այն պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

  • ում է վերաբերվում ներկայացվող բողոքը (անձնական տվյալներ ընկերության/բնակության հասցե)
  • խախտումների նկարագրում

Ուշադրություն՝ օգտակար է նյութերի հավաքագրումը, ինչը կարող է կատարված խախտումների  ապացույց լինել  (օր. փաստաթղթեր, որոնք աշխատողը ստացել է գործատուից,  էլեկտրոնային նամակագրություն), վկաների համագործակցելու համաձայնություն): 

  • բողոքը ներկայացնողի տվյալները և հասցեն 

Ուշադրություն՝ որպես կանոն, անանուն բողոքները չեն քննարկվում: Եթե աշխատողը չի ցանկանում , որ գործատուն իմանա բողոքի մասին, ապա կարող է նշել այդ մասին: Այդ դեպքում նրա տվյալները չեն հայտնվում գործատուին և փաստաթղթերում չեն տեղադրվում: 

Ի պատասխան բողոքի, տվյալ գործատուի մոտ ստուգում է կատարվում: Սովորաբար, այն իրականացվում է բողոքը ներկայացնելուց 1 ամսվա ընթացքում: 

Ստուգում իրականացնողը պարտավոր է ստուգել բողոգողի կողմից ներկայացված բոլոր հաանգամանքները: 

Ստուգումը կատարվում է գանձապետարանի հաշվին: 

Խախտումների հայտնաբերման դեպքում, տեսուչը գործատուին է դիմում, նշելով կարգավորման ենթակա խնդիրները: (օր. վարձատրությունների վերաբերյալ որոշում կայացնելով, պարտադրում է գործատուին վճարել աշխատավարձների չմարված պարտքերը): Գործատուն պարտավոր է կատարել որոշումը: 

Աշխատանքային Տեսչությունը  ուղարկում է ստուգման արդունքները բողոքում նշված հասցեյով: 

Գործատուն կարող է բողոքարկել  Աշխատանքային Տեսչության որոշումը, դիմելով տարածաշրջանային վարչական դատարան: 

 

Աշխատանքի դատարան - Sąd Pracy 

Աշխատողը կարող է նաև դիմել աշխատանքային դատարան, աշխատանքային հարաբերությունները պարզելու նպատակով: 

Բողոքը ներկայացնելու ժամկետը կախված է աշխատանքի բնույթից: Եթե գործը վերաբերվում է աշխատանքային պայմանագրի լուծարմանը, ապա աշխատողն ունի՝ 7 օր , եթե վերաբերվում է պայմանագրի կարգապահական լուծարմանը, ապա ՝ 14 օր: Մյուս դեպքերի համար նախատեսված է վաղեմության ժամկետի պայմանը, այսինքն, հայցը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում: 

Հայցերը պետք է ներկայացնել շրջանային դատարան, ըստ գործատուի նստավայրի/բնակության հասցեի: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ խոսքը գնում է 75 հազար զլոտին գերազանցող գումարի մասին՝ այս դեպքում բողոքը ներկայացվում է վարչական դատարան: 

Հայցը ներկայացվում է գրավոր ձևով: Աշխատողը կարող է ինքնուրույն գրել այն, իսկ թերությունների դեպքում դատարանը կդիմի նրանք վերացնելու համար: Կարող է նաև ներկայացվել դատախազի կամ աշխատանքային միությունների կողմից: Երբ գործը վերաբերվում է աշխատանքային հարաբերություններին, հայցը կարող է ներկայացնել նաև աշխատանքային տեսուչը: 

Աշխատողը կարող է դատարանի արջև  ներկայանալ ինքնուրույն կամ լիազորված անձի օգնությամբ, որը կարող է իրավաբան չլինել:

Եթե մինչ այդ Աշխատանքի Պետական Տեսչությունն է ստուգում կատարել, ապա դատարանը կարող է պահանջել ստուգման արդյունքները:

 Կողմերը կարող են համաձայնության հասնել գործի յուրաքանչյուր փուլում և այդ համաձայնությունը դատավճռի լիազորություն կունենա: 

Եթե աշխատողի պահանջը չի գերազանցում 50 հազար զլոտի գումարը, ապա նա չի կրում դատավարության ծախսերը: Հակառակ դեպքում՝ վճարում է վեճի առարկա հանդիսացող գումարի 5 % : Անհրաժեշտ է հիշել, որ բացասական դատավճռի դեպքում, աշխատողից կարող է գանձվել փորձագետների և գործատուի լիազորված անձի վարձատրման գումարը: 

Առաջին ատյանի դատարանի վճիռը կարող է բողոքարկվել, պատճառաբանված վճիռը ստանալուց հետո 2 շաբաթվա ընթացքում:

Բողոքարկումն անհրաժեշտ է կատարել այն դատարանում, որտեղ կայացել է դատը: 

Երկրորդ ատյանի դատարանի վճռից կարող է միայն վճռաբեկ բոշոքարկում կատարավել: Սակայն վեճի առարկա հանդիսացող գումարը պետք է գերազանցի 10 հազար զլոտին: Վճռաբեկ հայցը ներկայացվում է փաստաբանի կողմից:                                                                                              

Facebook