այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՏպիր

Ո՞րն է անօրինական աշխատանքը

Անօրինական է համարվում այն օտարերկրացու աշխատնքը, որը. 

  • Վիզա կամ բնակությունը օրինականացնող այլ փաստաթուղթ չունի
  • որի Լեհաստանում բնակվելու իրավական հիմքը նրան աշխատելու իրավունք չի տալիս
  • որն աշխատում է առանց թույլտվության, երբ այդպիսին պահանջվում է
  • այլ աշխատանք է կատարում կամ այլ պաշտոն է զբաղեցնում, քան թույլտվությունում նշվածն է
  • աշխատում է առանց աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի

Ո՞վ է կատարում աղխատանքի օրինականության վերահսկողությունը

Աշխատանքի օրինականության վերահսկումը կատարվում է լիազորված մարմինների կողմից՝

  • Սահմանապահ Ծառայություն
  • Աշխատանքի Պետական Տեսչություն (լեհ.՝ PIP) 

Այս վերահսկման ընթացքում ստուգվում է նաև օտարերկրացու բնակության օրինականությունը: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Ինչպե՞ս է կատարվում վերահսկողությունը

Ստուգումներն իրականացվում են, առնվազն երկու աշխատակիցների կողմից, որոնց համապատասխան լիազորությունները ներառում են. իրավական հիմք, վերահսկող մարմնի նշում, ամսաթիվ և վայր, վերահսկվողի տվյալները և նրա ծառայողական քարտի համարը, վերահսկվող ընկերության տվյալները, վերահսկողության սահմանները, ժամկետները, լիազորված անձի տվյալները, պաշտոնը, ստորագրությունը, ինչպես նաև ծանոթություն վերահսկվողի համար, նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: 

Ուշադրություն՝ Անհրաժեշտության դեպքում վերահսկողություն կատարողները կարող են կատարել այն միայն ծառայողական քարտերը ներկայացնելով:

Ինչ փաստաթղթեր են պահանջվում վերահսկողության ընթացքում

Վերահսկվող անձը վերահսկող մարմինների պահանջով պարտավոր է 7 օրվա ընթացքում ներկայացնել օրինակն աշխատանքը թույլատրող փաստաթղթեր, տնտեսական գործունեությանը վերաբերվող կամ օտարերկրացուն աշխատանք տրամադրելուն վերաբերվող փաստաթղթեր: 

Այդպիսի փաստաթղթեր են , մասնավորապես՝

  • աշխատանքի թույլտվություն
  • օտարերկրացուն աշխատանք տրամադրելու վերաբերյալ գործատուի հայտարարագիր
  • աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր
  •  տնտեսական գործունեությամբ զբաղվող օտարերկրացիների դեպքում՝տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման վկայական 

Վերահսկվում է նաև օտարերկրացու աշխատանքի բնույթը կամ պայմանները, և դրանց համապատասխանումը աշխատանքի թույլտվությունում նշված պայմաններին: 

Որևէ անհամապատասխանության կամ փաստաթղթերի բացակայության դեպքում, գործն ուղարկվում է դատարան:

Ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվում օտարերկրացուն անօրինական աշխատանքի ընդունելու համար

Օտարերկրացուն անօրինական աշխատանքի ընդունելու համար գործատուին 3000-5000 զլոտի տուգանք է սպառնում: 

Լեհական օրենսդրութւունը խախտելով աշխատող օտարերկրացուն ՝1000-5000 զլոտի տուգանք է սպառնում, բացի այդ նրա նկատմամբ կարող է Լեհաստանի տարածքից հեռանալու կամ արտաքսման որոշում ընդունվել: Լեհաստանի տարածքից հեռանալու պարտավորության վերաբերյալ տեղեկությունները հասանեի են այստեղ-> 

Արտաքսման վերաբերյալ տեղեկությունները հասանեի են այստեղ->  

Այս դեպքում արտաքսման ծախսերը հոգում է գործատուն: 

Ուշադրություն՝ ներկայումս  պատժամիջոցների խստացման վերաբերյալ աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես այն գործատուների նկատմամբ , որոնք աշխատանքի են ընդունում Լեհաստանում անօրինական գտնվող ԵՄ սահմաններից դուրս երկրների քաղաքացիներին: 

Գործատուները պարտավորված կլինեն մինչ օտարերկրացուն աշխատանքի ընդունելը, ստուգել նրա կացության կարգավիճակը և տեղեկացնել համապատասխան մարմիններին աշխատանքի ընդուննելու մասին:

Հակառակ դեպքում գործատուին ֆինանսական պատժամիջոցներ են սպառնում, բացի այդ նա պարտավորված կլինի վճարել անօրինական աշխատանքի ընդունված օտարերկրացուն նրան պատկանող աշխատավարձը (կիրառվելու է   3 ամիս  տևողությամբ աշխատանքային հարաբերությունների կանխավարկածը), և կատարել բժշկական և սոցիալական ապահովագրությունների և հարկերի վճարումները, ինչպես նաև՝ ծագման երկիր վերադարձի ծախսերը:

Լրացուցիչ, գործատուն կզրկվի պետական և ԵՄ դրամաշնորհներից օգտվելու իրավունքից:

Իրավական հիմք

2007թ. ապրիլի 13-ի օրենք Աշխատանքի Պետական Վարչության մասին

Ustawa z dnia 13 kwietnia 2007 r. o Państwowej Inspekcji Pracy  http://isap.sejm.gov.pl/DetailsServlet?id=WDU20070890589

Facebook